Գիտնականները նոր բացատրություն են առաջարկել «Կեմբրիի պայթյունի»՝ Երկրի վրա 540 միլիոն տարի առաջ բնակված բազմաբջիջների թվի կտրուկ աճի վերաբերյալ: Վիսկոնսինի համալսարանի մասնագետների տեսակետը հրապարակել է lenta.ru-ն:
Գիտնականների հետազոտություների կենտրոնում անոմալիան էր՝ հայտնի Մեծ անհամաձայնություն տերմինով: Այն հանգեցրեց երկրաբանական նստվածքների, որոնք նկատվել են 19-րդ դարում, Կոլորադոյի Մեծ Կիրճում: Հետազոտողները նկատել են , որ 1.7 միլիարդ տարվա պատմություն ունեցող մետամորֆիկ նստվածքներին հաջորդում են 1 միլիարդ տարով երիտասարդ ծովային նստվածները: Այդ երկու շերտերի միջև այլ նստվածքների բացակայությունն էլ հենց մոլորակի երկրաբանական պատմության գլխավոր հարցերից է:
Նոր աշխատանքի շրջանակում հետազոտողները վերլուծել են Հյուսիսային Ամերկայի ողջ տարածքից հավաքված ավելի քան 20 հազար նմուշներ: Աշխատանքի առաջին փուլում երկրաբանները ընդգծել են, որ անհամաձայնության պատճառը եղել են, նախևառաջ, ժամանակակից Ամերիկայի տարածքում գտնված հին ծովերը: Դրանք «լվացել են» վերին, և մերկացրել խորը երկրաբանական շերտերը: Այնուհետև նստվածքները ծածկել են այդ շերտերը՝ առաջացնելով Մեծ անհամաձայնություն:
Այդ գործընթացներն ազդել են ծովերի ջրերի քիմիական բաղադրության վրա: Ջրեր են ներթափանցել մեծ քանակությամբ կալիում, կալցիում, երկաթ և այլ նյութեր:
Հետազոտողների կարծիքով՝ ծովի ջրերի իոնային կազմի փոփոխությունն էլ հենց պատասխանատու է կյանքի համար:










































