ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Աֆղանստանում սպանված գրոհայինների դիակների հետ ԱՄՆ զինծառայողների լուսանկարվելու միջադեպը պետք է հետաքննվի:
Օբաման ասել է, որ բոլորն, ովքեր կապ ունեն այդ միջադեպի հետ, կպատժվեն։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան քննադատել է ամերիկյան զինծառայողների գործողությունները: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Los Angeles Times–ը հրապարակել է այդ լուսանկարները` չնայած Պենտագոնի չհրապարակելու խնդրանքին: Պանետտան, ինչպես հստակեցրել է նրա մամլո քարտուղարը, անհանգստանում է, որ լուսանկարները կարող են օգտագործվել հակաամերիկյան ելույթներ սադրելու նպատակով
Հիշեցնենք, որ Los Angeles Times-ն այսօր հրապարակել է 2010 թ. լուսանկարներ, որոնցում ամերիկյան զինծառայողներն են՝ սպանված գրոհայինների մարմնի մասերի հետ