Monday, 13 07 2026
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

Կայացել է Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին. «Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային Ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ»: Կառավարության ղեկավարը նշել է, որ բացի գյուղատնտեսությունից, տնտեսության մյուս ոլորտներում գրանցվել է աճ:


 Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման միտումների մասին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Հաշվի առնելով հետճգնաժամային իրավիճակը` տեսնում ենք, որ մեր տնտեսության կառուցվածքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ. նվազում է շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ: Այն այս պահի դրությամբ կազմում է 15 տոկոս` 25-ի փոխարեն: Աճում է արդյունաբերության տեսակարար կշիռը. եթե ծառայությունների տեսակարար կշիռը համեմատենք 2005թ. հետ, ապա 30 տոկոսից այն հասել է 40-ի»: Կարևորելով արտահանման ծավալի առաջանցիկ տեմպերով բարելավումը` վարչապետը նշել է. «Մենք ունենք 40 տոկոս արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` այդ տեսակետից էլ առևտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ»: Կառավարության ղեկավարը խոսել է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների մասին. «2010թ. ընթացքում շարունակել ենք հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը. էական մեծ ներդրումներ ենք կատարել ենթակառուցվածքներում, լայնածավալ աշխատանքներ ենք կատարել ճանապարհաշինարարության ոլորտում. կառուցվել է 400 կմ ճանապարհ: Ոռոգման համակարգում կառուցել ենք շուրջ 700 կմ ջրագիծ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»:


 Գործադիրի ղեկավարը կարևորել է ինտերնետի սակագների կտրուկ նվազումը և համացանցից օգտվողների թվի կրկնապատկումը: Նշվել է, որ 4G տեխնոլոգիայի փորձարկումով ու այս տարի համընդհանուր կիրառության մեջ մտցնելով` Հայաստանը կընդգրկվի գերժամանակակից այս ցանցը կիրառող երկրների առաջին տասնյակի մեջ: Տիգրան Սարգսյանը խոսել է նաև տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում տրված հարկային արտոնությունների մասին. «Կառավարության որոշումներով 12 ձեռնարկության տրվել է հարկային արտոնություն` ավելացված արժեքի հարկի վերադարձը հետաձգելով: Դրանք ծրագրեր են, որոնք ամբողջական ծավալով իրականացվելու են 2011թ. ընթացքում և խթանելու են ՀՆԱ-ի աճը արդյունաբերության ոլորտում»: Խոսքը նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնք արդյունաբերությունում մեծածավալ ներդրումներ են կատարում: Այս առումով վարչապետը հույս է հայտնել, որ 2011թ. կշարունակվի տնտեսության դիվերսիֆիկացիան:


 Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում խորհրդի անդամներն անդրադարձել են միջազգային տնտեսական զարգացման միտումներին և հիմնադրամի 2010թ. գործունեության արդյունքներին: Մասնավորապես, ներկայացվել են «Տաթևի վերածնունդ» ծրագրի արդյունքները և հաշվետվությունները, ինչպես նաև 2011թ. աշխատանքների ծրագիրն ու բյուջեի առաջարկը: Նիստի երկրորդ կեսին «Հայաստան-2020» ծրագրի ուսումնասիրությունների թարմացման առաջարկի ներկայացմամբ հանդես են եկել խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը և աջակից անդամ Ավետիք Չալաբյանը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել մի շարք այլ ծրագրերի նախագծեր ևս: Նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում