Thursday, 06 06 2024
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

Միացի՛ր, որ տիրես

2008թ. իշխանության բռնազավթումից հետո Հայաստանի ընդդիմադիր գլխավորող ուժը` ՀԱԿ-ը, ներքաղաքական ռազմավարությունը ծրագրելիս իր գործունեության առանցքն էր դարձրել քաղաքացիական հասարակություն ձևավորելու (բյուրեղացնելու) և դրա միջոցով իշխանության գալու ռազմավարությունը:

Հայացք ձգելով ընդդիմության անցած եռամյա ճանապարհին` կարելի է վստահաբար պնդել, որ ՀԱԿ-ի գլխավորապես քաղաքացիական հասարակության վրա խաղադրույք կատարելու ռազմավարությունը հայեցակարգային մի սխալ ուներ, որը «ԱԼՄ»-ական ներկայիս «պայծառացումներից» հետո իշխանությունը բռնազավթած վարչակարգին հնարավորություն է տալիս իր վերարտադրության ծրագրի իրագործման համար հրապարակ բերել լյումպեն-պրոլետարիատին: Իսկ ծրագիրը (ընդդիմադիր դաշտը լցնել այլընտրանքային «ԱԼՄ»-ով) իրականում պարզագույն մանիպուլյացիա է հանդիսանում:

Հայաստանի նման աղքատ բռնապետական երկրներում լյումպեն-պրոլետարիատի և քաղաքացիական հասարակության հարաբերակցության հարցում ուժերն, իհարկե, անհավասար են: Հարյուր հազարավոր ժողովրդական ստորին զանգվածին հնարավոր չէ փոխարինել տասնյակ հազարավոր միջին խավով: Նախորդ տարիներին լյումպեն-պրոլետարիատի մասնակցությամբ հրապարակային բողոքի ակցիաները (տաքսիստների, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների և այլոց) արժանանում էին ընդդիմության բանավոր հավանությանը, որը ժամանակային առավել մեծ կտրվածքում բողոքավոր զանգվածի մոտ ձևավորում էր անօգնական լինելու զգացում, իսկ ՀԱԿ-ի դիրքորոշումն էլ վերաձևակերպվում էր որպես ձևական աջակցություն սոցիալապես խոցելի խավերին: Հենց այդ հասարակական մտածողության վրա խաղալով էլ ներկայումս վարչակարգը փորձում է նախանշել ապագա քաղաքական զարգացումների ուղին, որտեղ փրկչի կերպարում իր ուրույն տեղն է բազմում մասսաների համար ընկալելի Տիգրան Կարապետյանը: Թե ինչ կլինի հետո, ապա Արթուր Բաղդասարյանի քաղաքական կարիերան լավ օրինակ է:

Հենց այս զարգացումն էլ վախ է առաջացնում իրական ընդդիմադիր դաշտում: Սպասելի առաջին արձագանքը դառնում է ամեն գնով ընդդիմանալ լյումպեն-պրոլետարիատի համախմբմանը Տիգրան Կարապետյանի շուրջ: Կարելի է ասել, որ սա վաղուց տրորված ճանապարհ է մեր քաղաքական դաշտի համար: Նման ցանկացած ընդդիմացում օգտագործվելու է թե՛ վարչակարգի և թե՛ հենց իր` ազգի նորահաս առաջնորդ Տիգրան Կարապետյանի կողմից` մասնատելու ընդդիմադիր ժողովրդական հատվածը: Խոսքն այստեղ ժողովրդական այն զանգվածների մասին է, որոնք երբեք էլ մեկուսի չեն եղել համաժողովրդական շարժումից, սակայն մշտապես հակված են եղել շարժվել նրա հետևից, ով առավել համոզիչ կվարի փողոցային պայքարը: Իսկ որ Տիգրան Կարապետյանը վարչակարգի թեթև ձեռքով չի կանգնում ոչ մի խնդրի առաջ և փորձում է ստանձել մասսաների համար ընկալելի մեսիայի դերը` ակնհայտ է:

Սակայն քաղաքական դաշտում մեկ այլ ճանապարհ կարող է դառնալ ՀԱԿ-ի և այլ` ավելի փոքր ընդդիմադիր ուժերի մասնակցությունը Տիգրան Կարապետյանի (թեկուզև` իշխանությունների) կազմակերպելիք հրապարակային շարժմանը: Խոսքը ոչ թե ձևական մասնակցությանն է վերաբերում, այլ իրական ու ամբողջ զանգվածով մասնակցությանը, որտեղ խնդիր կդրվի հասնել պրոլետարիատի վերակողմնորոշմանը դեպի իրական քաղաքացիական պայքար, իսկ քաղաքացիական պայքարին էլ` սոցիալական բնույթ կհաղորդվի: Արդյունքում տեղի կունենա բնակչության երկու մեծ շերտերի միավորում` թիրախ ունենալով իշխանական բուրգը: Ու այստեղ իշխանությունների դեմ ծավալած ամբողջ հռետորաբանությունը ստիպված կլինեն կիսել դրա մասնակից քաղաքական բոլոր ուժերը: Իսկ ընդդիմադիր դաշտ ներդրված ականներն էլ ստիպված կլինեն ինքնաբերաբար պայթել, քանի որ այն աջակցությունը, որ նրանք ստանում էին իշխանությունների կողմից կաշխատի արդեն ոչ միայն նրանց օգտին, այլ նաև` իրական ընդդիմության:

Նման մարտավարություն որդեգրելու դեպքում ինքը` Կարապետյանը, կհայտնվի շատ անհարմար վիճակում: Մերժել հարթակ տրամադրել իրական ընդդիմությանը` կնշանակի խաչ քաշել սեփական ընդդիմադիր գործունեության վրա, քանի որ հենց նույն պրոլետարիատի մոտ կբացահայտի իր ընդդիմադիր դաշտի միավորման և ընդհանուր ուժերով վարչակարգի դեմ պայքարելու չկամությունը: Իսկ հարթակ տրամադրելն էլ կնշանակի, որ իրեն աջակցող ինչ-ինչ ուժերը միաժամանակ աջակցում են ՀԱԿ-ի և մյուսների ընդդեմ վարչակարգի ծավալած քաղաքական պայքարին: Իսկ նման զարգացումներ, իհարկե, վարչակարգը թույլ տալ չի կարող:

Կարելի է ասել, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե կանխորոշելի` իշխանությունների նախանշած ճանապարհով ընթանալու, այլ` քաղաքական գործընթացները սեփական նախաձեռնություններով առաջնորդելու մասին: Այս դեպքում վարչակարգը ստիպված կլինի ընթանալ իր համար ոչ ցանկալի «շախմատային» ուղիով` ի տարբերություն բոքսի, որում հմտացել է արդեն մի քանի ընտրություններ:

Միաժամանակ, հերթական ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմությունը հնարավորություն կստանա քաղաքական ռելսերի վրա դնել Հայաստանում սոցիալապես խոցելի բազմահազարանոց խավի իրական մասնակցությունը մեկ պայքարի շրջանակում: Վերջինս կծառայի ընդդիմադիր շարժման հզորացմանն ու նաև լյումպեն-պրոլետարիատի մոտ հավատի ամրապնդմանը: Այն հավատի, որը իշխանությունների կողմից փորձ է արվում կասկածի տակ առնել:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում