Monday, 13 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

ՀԱԿ թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ դիտորդներին

Ապրիլի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Օսիլ Ֆալքի և Սկանդեր Բեն Մամիի հետ, ովքեր պատասխանատու են Երևանի հյուսիս-արևելյան հատվածում ընտրությունների անցկացման դիտարկման համար:

Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է թիվ 2 ընտրատարածքում ընտրարշավի ընթացքի հետ կապված իր նկատառումներն ու մտահոգությունները: Նա հերքել է ՀՀԿ-ից առաջադրված մրցակից թեկնածուի հավաստիացումներն այն մասին, թե իրավահավասար պայմաններ են ստեղծվել երկու թեկնածուների քարոզարշավի համար: Վ. Կարապետյանը մատնանշել է, որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մասնավոր ընկերությունը, պատճառաբանելով, թե անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվություն, ձգձգում է գովազդային վահանակի տրամադրումը ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուին:
Անգամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված Վ. Կարապետյանի շտաբի բողոքները բավարարվելու դեպքում չի վերականգնվում այն ժամանակը, որը կորցնում է ընդդիմադիր թեկնածուն և շահում է իշխանական թեկնածուն:

Վ. Կարապետյանը ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ իշխանական թեկնածուն գործի է դնում վարչական ռեսուրսները: Մասնավորապես Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային ժամերին իշխանական թեկնածուի համար տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում մանկապարտեզների, դպրոցների և հիվանդանոցների տարածքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում