Միջազգային հանրությունը դատապարտում է Սիրիայի իշխանությանը, քանի որ չպահպանվեց Սիրիայում խաղաղության ծրագրի վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ վերջնաժամկետը լրանում էր երեքշաբթի օրը:
Los Angeles Times-ը հաղորդում է, սակայն, որ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը լավատես է և դեռևս հույս ունի, որ երկրում ռազմական գործողությունները կդադարեն հինգշաբթի օրը՝ ինչպես ծրագրված էր, և դրանից հետո կսկսվեն բանակցությունները նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիրների միջև:
Թուրքիայում ներգաղթյալների ճամբար այցելելուց հետո Անանն ասել է, որ դեռևս վաղ է ասել, թե իր խաղաղության ծրագիրը ձախողվել է: Ըստ ներկայացված ծրագրի՝ Սիրիայում ռազմական գործողությունները մինչև հինգշաբթի պետք է դադարեն:
Անանի կարծիքով` դեռևս կա ժամանակ բռնությունները դադարեցնելու:




































