Մի քանի մարդ բարձերով կռվել են ամերիկյան մայրաքաղաքի Կապիտոլիումի դիմաց: Այսպես ԱՄՆ-ում տոնվել է Բարձերով կռվի միջազգային օրը, որն այս տարի տոնվել է աշխարհի 112 քաղաքներում:
Սալիքխ Կարապնաժ և Աիշա Նուրսարա` զբոսաշրջիկներ Թուրքիայից.
– Մենք եկել են Թուրքիայից և այնտեղ էլ ենք բարձերով կռվում, բայց այստեղ` Ամերիկայում, առաջին անգամ է: Իրականում սա մեր երրորդ կռիվն է:
Էլ Ուոլլես` Վաշինգտոնի բնակիչ.
-Շատ ուրախ էր: Մարդիկ բարձերով խփում էին բոլոր կողմերց: Այ, օրինակ, այսպես…
Սուբտիտր Բաբա` զբոսաշրջիկ Սենեգալից.
– Դա հիասքանչ էր: Սա ցույց է տալիս, թե Վաշինգտոնում որքան հետաքրքիր բաներ կան, և դա անվճար է: Նայեք` ինչքան մարդ է եկել:
Այս ուրախությունը ֆլեշմոբի ձևաչափով է անցնում` տեղի և ժամի համար մարդիկ պայմանավորվում են սոցիալական կայքերում: Ամեն մեկը գալիս է իր բարձով:
Վաշինգտոնում հիմնական մասսայական մարտը տևել է մեկուկես ժամ: Դրանից հետո առանձին մարտիկների միջև մենամարտեր են սկսվել:
Բարձերի կռվին անվտանգ հեռավորությունից հետևել է ոստիկանությունը: Բարեբախտաբար, զվարճանքն առանց միջադեպերի է ավարտվել:










































