Monday, 13 07 2026
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ

Նյութ Գինգրիչի հիմնադրած հետազոտական կենտրոնը սնանկացել է

ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու հանրապետական Նյութ Գինգրիչի հետազոտական կենտրոնը ապրիլի 5-ին իրեն սնանկ է հայտարարել,- հաղորդում է Bloomberg-ը: Առողջապահության բնագավառում վերափոխման կենտրոնը (Center for Health Transformation) զբաղվում էր բարեփոխումների մշակմամբ, որոնք ուղղվում էին ամերիկացիների առողջության պաշտպանության համակարգի թարմացմանը:

Հետազոտական կենտրոնը ղեկավարող Gingrich Group LLC-ը սնանկության մասին հայտարարության մեջ նշում է, որ այն իր հաշվին ունի 100 հազար դոլար և 10 մլն դոլարի պարտք: Գինգրիչը հայտարարել է, որ շատ է մտահոգված իր կենտրոնի սնանկացմամբ, և ափսոիսանք է հայտնել, որ որոշ մարդիկ մնացել են առանց աշխատանքի:

Ներկայացուցիչների պալատի նախկին խոսակ Նյութ Գինգրիչը հետազոտական կենտրոնը բացել էր 2003 թ.: Կազմակերպությանն անդամակցության արժեքը կազմում էր տարեկան մինչև 200 հազար դոլար: Այն հայտնի է դարձել Օբամայի կողմից առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումերի սուր քննադատությամբ:

2011 թ. նոյեմբերին Գինգրիչը հայտարարել էր, որ The Gingrich Group-ը և Center for Health Transformation-ը 2001-2010 թթ. ընթացքում հավաքել են 55 մլն դոլար հանգանակություն:

Հետազոտական կենտրոնն իր հաճախորդների ցուցակը չի հրապարակել, սակայն որոշ ընկերություններ չեն թաքցնում կազմակերպության հետ իրենց համագործակցությունը: Դրանց թվում են կոսմետիկ և բժշկական ապրանքներ արտադրող Johnson & Johnson ընկերությունը, Blue Cross & Blue Shield Association ապահովագրական ընկերությունը, AstraZeneca դեղագործական ընկերությունը և ԱՄՆ բժշկական ապահովագրության ոլորտում առաջատար Wellpoint-ը:

Կենտրոնի ներկայացուցիչը պատմել է, որ հաճախորդների թիվը կտրուկ նվազել է 2011 թ. մայիսից այն բանից հետո, երբ Գինգրիչը դադարեց ակտիվորեն զբաղվել Կենտրոնի աշխատանքներով և իր ուշադրությունը կենտրոնացրեց նախագահական ընտրարշավի վրա:

Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ Գինգրիչի մրցակիցներ Միթ Ռոմնին և Ռիք Փերին, կարծում են, որ Գինգրիչը զբաղվել է խոշոր ընկերությունների շահերի լոբբինգով: Գինգրիչը սակայն նշել է, որ ինքը պարզապես խորհրդական է և գրանցված չէ որպես լոբբիստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում