Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Սեռական դաստիարակությունը զրույց չէ սեքսի մասին. սեքսապաթոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը անդրադարձավ սեռական դաստիարակության խնդիրներին և, մասնավորապես, նշեց, որ դա զրույց չէ սեքսի մասին, այլ դաստիարակություն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է ստանա:

Նրա խոսքերով՝ պետք է վերջ տալ երեխաներին արագիլների և կաղամբի մասին հեքիաթներ պատմելուն. եթե երեխան հարցնում է, թե իրեն ով է բերել, ուրեմն պատրաստ է լսել ճշմարտությունը. «Եթե խաբում եք երեխային, նա ճշմարտությունը իմանում է այլ աղբյուրներից, ընկերներից, որոնք հաճախ դա ներկայացնում են գռեհիկ ձևով: Այս դեպքերում երեխայի և ծնողի միջև անդունդ է ստեղծվում, և երեխան դադարում է վստահել ծնողին»:

Ըստ նրա՝ սեռական դաստիարակության պակասն է, որ 2004 թվականից սկսած, Google trance ծառայության կողմից անցկացվող վիճակագրության համաձայն, ՀՀ-ում ամենաորոնվող բառը «պոռնոն» է:

Ասուլիսի մյուս բանախոս՝ հոգեբան Խաչիկ Գալստյանը նշեց, որ ծնողները խուսափում են երեխաներին բացատրել մի շարք սեռական երևույթներ. «Մեր իրականության մեջ սեռական խնդիրները թաքնված են, ընտանիքը այդ կարգի բառերը համարում է գռեհիկ և դրանք հանում ամենօրյա բառապաշարից»:

Այս բացթողումը, ըստ հոգեբանի, գալիս է նաև դպրոցից, որտեղ սեռական դաստիարակությանը վերաբերող որևէ դասընթաց չկա: Հոգեբանի կարծիքով՝ եթե երեխան մտնում է պոռնո կայքեր, ապա ծնողները պետք է ոչ թե բարկանան, այլ փորձեն հասկանալ, թե ինչու է երեխան այդպես վարվում. «Երեխային հանգիստ բացատրեք, որ դա սխալ է, ինքներդ պատասխանեք նրանց հուզող հարցերին»:

Խոսելով ՀՀ-ում մարմնավաճառության և կոմերցիոն սեքսի մասին՝ սեքսապաթոլոգը հայտնեց, որ, պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում մարմնավաճառների թիվը հասնում է 400-ի, որից մոտ 300-ը վարակված են ինչ-որ սեռական հիվանդությամբ. «Տղամարդիկ դիմում են մարմնավաճառներին, որովհետև նրանք անկողնում չեն ստանում այն, ինչը դրսում են ստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում