Sunday, 05 05 2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ

Ճոյտի համար կապ չունի` իր տարած ապրանքն ումն է` նախագահի՞նը, թե՞ արաբինը

Ինչ ուզում եք` ասեք, բայց թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Ճոյտը` Հակոբ Հակոբյանը, նույնիսկ ուրիշի ապրանքը տանելու մեջ է ունիկալ. հիշու՞մ եք` 2005թ. դեպքը, երբ մեր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄ Է) իր որդու և ընկերոջ հետ կոստյումներ էր գողացել:

Պատգամավորի մերձավորները գողության փաստը թաքցնելու նպատակով ձերբակալության հետ կապված տարբեր վարկածներ ու պատճառաբանություններ էին շրջանառության մեջ դրել` Ինտերպոլի «թյուրիմացությունների» մասին: Սակայն հետագայում, երբ ինչ-որ թյուրիմացությունների մասին Հակոբ Հակոբյանը սկսեց խոսել, դա միայն ծիծաղ առաջացրեց, քանի որ Ինտերպոլի ինտերնետային կայքում ներկայացվում են որոնվողների լուսանկարները` նրանց հասակի, մազերի գույնի, անգամ` մարմնին առկա դաջվածքների նկարագրությամբ: Բայց Հակոբ Հակոբյանը, ի տարբերություն «նամռոտ» այլ պատգամավորների, այնքան անկեղծ է լրագրողների հետ շփումներում, որ այդ դեպքից հետո, երբ վերադարձավ Հայաստան` ասուլիս տալու և արդարանալու, սկսեց «ազարտով» պատմել ԱՄԷ-ի բանտում անզգուշությամբ կատարած մեկ այլ «գողության» մասին: Գողացածն էլ ինչ էր` պուճուր խալի, դե` գորգ էլի, որը գողացել էր հարևան խցից` հարմարավետություն ստեղծելու համար: «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում` ցերեկ ա՞, թե՞ գիշեր: Բայց գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա` կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի երկու հատ էլ գիրք կար` դրի գլխիս տակ: Մեկ էլ դրանց ղըլը-բըլը լսա` ասի` ի՞նչ ա, արա, ի՞նչ եք ուզում: Պարզվավ` էդ իրանց աղոթքի շորերն ա` ոտների տակ քցելու համար»:

Սակայն ԱԺ նախկին պատգամավորի անցյալը միայն այսպիսի հետաքրքիր քրեական պատմություններով չի սահմանափակվում: Կան նաև իշխանության հետ նախկինում համագործակցելու, ապա «քցվելու» կասկածելի ինչ-որ դրվագներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Հակոբ Հակոբյանի դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցվել, և խորհրդարանը զրկել էր նրան պատգամավորական մանդատից: Իսկ պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, այն էր եղել, որ Ճոյտը հենց Քոչարյանից էր գողություն արել. նրա գազի գծից «երակ էր մտել» ու հարկերն էլ չէր վճարել: Հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե իշխանությունը պատժի` ինչպիսի՞ սանկցիա կիրառեց (պաշտոնապես) Ճոյտի նկատմամբ: Փոխարենը ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, որ Ճոյտին ուզածիդ պես ունեզրկել են:

Իսկ ի՞նչ ուներ Հակոբ Հակոբյանը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռ տարիներ առաջ թերթերից մեկին տված հարցազրույցում մանրամասներ էր նշել «Արդշինբանկի» սնանկության, «Ագրոբանկի» բաժնեմասը Հակոբ Հակոբյանին` Ճոյտին վաճառելու և «Հայխնայբանկի» սեփականաշնորհման գործընթացների վերաբերյալ: Ըստ նախկին վարչապետի` այդ բանկերի սնանկացմանը նպաստել էր ԿԲ նախկին նախագահ, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի այդ բանկերն անցնեն իշխող վերնախավի` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հովանավորյալների ձեռքի տակ: Հրանտ Բագրատյանն այդ գործարքները վերանայելու հարց էր բարձրացրել` նշելով կոնկրետ, թե ինչպես են «Ագրոբանկը» միացրել «Արդշինինվեստբանկին». «Ագրոբանկը» ընդհանրապես խայտառակ պատմություն է, վաճառվում է պատգամավորին` Հակոբ Հակոբյանին: Այստեղ հարց է ծագում, ես հարց եմ տալիս, այդ մարդը դառնում է այդ բանկի նախագահ, իսկ բանկերի և բանկային գործունեության մասին օրենքն ասում է, որ պետք է մասնագիտական առնչություն ունենա բանկին: Ու՞ր էր նայում Կենտրոնական բանկը… Եվ հետո «Ագրոբանկը» սնանկացել է: Այդ մարդը վարկ է վերցնում բանկից, բանկն առնում»,- ասել էր Հ. Բագրատյանը:

Լրագրողները ասուլիսի ժամանակ նկատել էին, որ Հակոբ Հակոբյանն անձամբ է սնանկացրել այդ բանկը, ինչին Բագրատյանն արձագանքել էր. «Անձամբ իր գործն է, բայց ո՞ւր էր Կենտրոնական բանկը: Ես գտնում եմ, որ Կենտրոնական բանկին ձեռ էր տալիս այդ գործընթացը, որովհետև ինքը ուզում էր «Ագրոբանկը» բերեր միացներ «Արդշինինվեստբանկին» և ստանալ Հայաստանում ամենախոշոր բանկը և հանձներ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալին: Դրանից հետո եկեք հասկացեք` այդ բանկը Քոչարյանինն է, թե ոչ: Ես շատ կարևոր բան եմ ասում: Իմ այդ ամեն մի խոսքի վրա պատրաստ են մեր վրա կրակել, անձամբ իմ վրա… Հիմա փոխանակ ներողություն խնդրեն այս ամենի համար, դատի են տալիս»,- ասել էր Հրանտ Բագրատյանը: Վերջինիս, ի դեպ, Տիգրան Սարգսյանը դատի էր տվել` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան: Այս գործը կարուսելի նման այնքան պտտվեց դատարաններում, որ ի վերջո «սարվատ» եղավ ու մարեց: Հրանտ Բագրատյանն այդպես էլ չընդունեց պահանջը և չկատարեց:

2006-ին մամուլում մեկ այլ պատմություն հայտնվեց Ճոյտի` ունեցվածքի ընդլայնման ճանապարհների մասին: Խոսքը «Բետարդշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի մասին է: Ըստ մամուլում եղած հրապարակումների` «Բետարդշին» գործարանը ունեցել է երկու խոշոր փայատեր` Արարատ Սարիբեկյանը` 51% և Վարդան Մարգարյանը` 20% բաժնեմասերով: Հակոբ Հակոբյանն էլ աչք է ունեցել այդ գործարանի վրա և ցանկացել է վերցնել` մեծ շահույթներ ստանալու ակնկալիքով: «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրով նախատեսվում էր միլիոնավոր դոլար արժողության ջրային համակարգ կառուցել Արմավիրի մարզում, ինչը նշանակում էր, որ գործարանը հսկայական պատվերներ պետք է ստանար: Հակոբ Հակոբյանն, ի դեպ, ոռոգման բետոնե ջրագծերի անցկացման գործում այնքան հաջողակ էր, որ մարզում ջրագծերի շինարարության տենդերների մեծ մասը ինքն էր շահում: Եվ եթե կարողանար նաև «Բետարդշինը» վերցնել, ապա տենդերի իրականացման բոլոր փուլերում ինքն էր փող աշխատելու: Դեռ դատական գործընթացի փուլում անհասկանալի էր, թե ինչպես էր գործարանի` Արարատ Սարիբեկյանին պատկանող հսկիչ փաթեթը հայտնվել Ճոյտի ձեռքում, երբ դրա ձեռքբերման առաջնային իրավունքը, ըստ ընկերության կանոնադրության, պատկանում էր մյուս փայատերերին:

Նրանցից Վարդան Մարգարյանին, սակայն, տեղյակ չէին պահել 51 տոկոս փայաբաժնի վաճառքի մասին: Հետո անհասկանալի ձևով Ճոյտը, արդեն որպես գործարանի` 80 տոկոսի սեփականատեր, մտել էր գործարան, իսկ հետո համոզել Մարգարյանին` մնացած 20 տոկոսն էլ վաճառել իրեն, ինչից նա հրաժարվել էր: Այդ ժամանակ Ճոյտը որոշել էր դատարանի միջոցով վերցնել մնացած մասը և, մտնելով դատարան` հասնել էր նրան, որ արգելանք էր դրվել Մարգարյանին պատկանող բաժնեմասի վրա: Իսկ հիմնավորումն այն էր, թե նրա պատճառով հիմնարկը լավ չի աշխատել և ֆինանսական վնաս է հասցրել իրենց: Չգիտենք, թե այս պատմությունն ինչ հանգուցալուծում ունեցավ դատարանում, բայց Հակոբ Հակոբյանը միշտ ինչ-որ ձևով ինչ-որ բանի տիրանում է` անկախ նրանից դա նախագահի՞, թե՞ արաբների ունեցվածքն է: Իսկ մնացածը` հետո նրանից վերցնում, խլում են, թե չեն վերցնում, դատում, թե չեն դատում, ՀՀԿ-ն նրան սատարում է, թե ոչ, կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ճոյտը միշտ պատրաստ է որպես ՀՀԿ անդամ պատգամավոր ընտրվել և ստացած քվեների թվով ապացուցել ու համոզել, որ հարազատ կուսակցությունը իր ռեսուրսը ավելի լուրջ հանձնարարությունների համար օգտագործի: Այս ընտրություններում նա իր ուժերը կչափի իր անվանակցի, ոչ անհայտ գեներալ Սեյրան Սարոյանի, ՀԱԿ-ից Թոռնիկ Գևորգյանի և ինքնառաջադրված Սարգիս Քոչարյանի հետ: Իսկ թե ընտրվելուց կամ չընտրվելուց հետո ումից ի՞նչ կտանի` ցույց կտա ժամանակը:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում