Thursday, 16 05 2024
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը

Այսօր Վահան Խալաֆյանը կդառնար 25 տարեկան

Հունվարի 19-ին Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 25 տարեկան:
Հիշեցնենք, որ Խալաֆյանը 2010 թվականի ապրիլի 13-ին բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին գողություն կատարելու կասկածանքով, որտեղ մահացել է: Տղայի հարազատները համաձայն չեն ինքնասպանության վարկածի հետ ու պնդում են, որ Վահանը չէր կարող երկու անգամ դանակով հարվածել որովայնին, հետևաբար նրան սպանել են:
Գործը քննելուց հետո առաջին ատյանի դատարանը պաշտոնեական դիրքը չարաշահելու և Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման է դատապարտել Խալաֆյանի գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին: Ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բաժնի օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել։
Հիշեցնենք, որ Խալաֆյանի գործում մեղավոր ճանաչված Աշոտ Հարությունյանի ծնողները դեկտեմբերին դիմել էին ՀՀ նախագահին և գլխավոր դատախազին
«Հաղորդում հանցագործության մասին» հայտարարությամբ, որտեղ նշել են. «Ո’չ նախաքննական մարմինը, ո’չ դատարանը չցանկացան դուրս գալ ի սկզբանե նախասահմանված վարկածի շրջանակներից և մեր որդին` Աշոտ Հարությունյանը քավության նոխազ դարձվեց ու դատապարտվեց ուրիշի գործած մեղքի համար»: Հայտարարության մեջ Հարությունյանի ծնողները պնդում են նաև, որ Սամվել Տոնոյանը իրենց անկեղծորեն պատմել է, որ Վահան Խալաֆյանին Աշոտն անգամ մատով չի կպել, այդ ինքն է ծեծի ենթարկել Վահանին, իր իսկ բառերով «Տեղն ըլնի, ես եմ լխկել»:
Նշենք նաև, որ Խալաֆյանի իրավահաջորդները ևս համոզված են, որ ողբերգության իրական պատասխանատուն օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանն է:
Խալաֆյանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը և հույս ունեն, որ Վերաքննիչ դատարանում իրական մեղավորները կպատժվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում