Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Գլխիվայր հարաբերություն

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության հաստատման 20-ամյակի կապակցությամբ երեկ Հայաստան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես հայտնի է, ՌԴ-ն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն անկախությունից հետո հաստատել է առանձնահատուկ հարաբերություն, 1997թ. կնքելով նաև հայ-ռուսական բարեկամության և փոխօգնության մասին Մեծ պայմանագիրը: Նաև հայտնի է, որ ՌԴ-ն միակ պետությունն է, որ ՀՀ տարածքում ունի ռազմակայան, իսկ ՀՀ որոշ սահմաններ էլ հսկում են ռուս սահմանապահները: Այս ամենը, սակայն, տարիների ընթացքում հանգեցրել է նրան, որ ՀՀ-ն ՌԴ հետ ոչ թե առանձնահատուկ հարաբերություն է պահպանել, այլ պարզապես ՌԴ-ին է զիջել իր ինքնիշխանության մի մասը` հանգեցնելով նրան, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում չխորշեցին անգամ հայտարարել, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: ՀՀ-ն ՌԴ-ին զիջեց իր էներգետիկ համակարգը: ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով հասնել ռուսալեզու հանրակրթության հնարավորություն ստեղծելուն, այն էլ` օրենքով: ՌԴ դիվանագետները ՀՀ-ում չեն խորշում կամ անհարմար չեն զգում հայտարարել, որ ռուսաց լեզուն Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության լեզուն է:

Ահա, ըստ էության, այդ տխուր պատկերն է բնորոշում հայ-ռուսական, այսպես կոչված, ռազմավարական հարաբերությունն այսօր, իսկ թե ըստ էության ինչ է մնացել այդ ռազմավարականությունից, թերևս լավագույնս վկայում է երեկ Երևանում Լավրովի արտասանած նախադասությունը: Խոսելով Իրանի դեմ հավանական ռազմարշավի վտանգների մասին, Լավրովը հավասար հարթության վրա է դիտարկել Հայաստանն ու Ադրբեջանը` ասելով, որ երկու երկրները Ռուսաստանի համար բարեկամ երկրներ են և երկուսի կայունությունն էլ կարող է վտանգվել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: ՌԴ արտգործնախարարը կամա, թե ակամա հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը, սակայն, միանգամայն օրինաչափ է` դատելով վերջին տարիներին Ադրբեջանի հանդեպ ՌԴ քաղաքականությունից, որը միտված է Բաքվին սիրաշահելու՝ շատ դեպքերում նույնիսկ ՀՀ պետական շահի և արժանապատվության հաշվին, ինչի թերևս լավագույն վկայությունը Ռուսաստանի նախաձեռնությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եռակողմ բանակցություններն էին: Այդ բանակցությունների ընթացքում Մոսկվան փորձեց ամեն կերպ Երևանին պարտադրել զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, և միայն արևմտյան աջակցության շնորհիվ Երևանը կարողացավ զսպել Ռուսաստանի այդ թելադրանքը և չզիջել գոնե Ղարաբաղի հարցում:

Այլ կերպ ասած` 20 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունը ոչ թե էվոլյուցիոն, այլ հակառակ՝ մուտացիոն ուղղությամբ է զարգացել, և այսօր արդեն հայ-ռուսական հարաբերությունը ակնհայտորեն բացասական ազդեցություն է ունենում ՀՀ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական զարգացման վրա, ինչի գագաթնակետն էլ, թերևս, հանդիսանում է այն, որ ՌԴ հրամանատարությամբ գործող ՀԱՊԿ-ում քննարկվում է հատուկ նշանակության զորքերը ՀԱՊԿ երկրների հասարակական կարգուկանոնի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը, և այդ հարցն առաջինը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան օրեր առաջ քննարկեց հենց Երևանում: Այսինքն` դա կլինի վերջին կաթիլը, որ հայ-ռուսական բարեկամությունը կլցնի ՀՀ ինքնիշխանության կորստի բաժակը:

Հայ-ռուսական հարաբերությունը ՀՀ համար ներկայումս, դժբախտաբար, առանձնահատուկ է դարձել հակառակ՝ Հայաստանի պետականության համար առկա վտանգների բազմազանության իմաստով: Բայց, այստեղ, իհարկե, թերի կլինի պատասխանատու համարել միայն Մոսկվայի կայսերապաշտական քաղաքականության մշակներին: Գլխավոր խնդիրն այստեղ Հայաստանում է, քանի որ այդ հարաբերությունը գլխիվայր շուռ է եկել առաջին հերթին հենց այն պատճառով, որ ՀՀ իշխանությունը ՌԴ հետ հարաբերության օրակարգի առանցքում դրել է նախևառաջ սեփական իշխանության և կապիտալի պահպանման հարցը, իսկ պետական շահի հետ կապված հարցերը օրակարգում են այնքանով, որքանով տեղավորվում են այդ «գլխավոր» նպատակի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում