Tuesday, 14 07 2026
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին:

Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով և քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը:

Նախագահին զեկուցվել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը: Մասնավորապես, հաշվառման և գրանցման համար ներկայիս 1-2 ժամվա փոխարեն այն կտևի 30-35 րոպե: Արդյունքում՝ էապես կնվազեն նաև առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում