Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չեղյալ է հայտարարել 60 երկրների հետ գործող անցագրային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ներկայացուցիչ Ասադուլլահ Մուհամեդապուրը:
Վերջինիս խոսքերով՝ այդ քայլն ուղղված է դեպի Իրան զբոսաշրջիկների ներհոսքն ավելացմանը. «Անցագրային ռեժիմի վերացումը չի վերաբերում այն երկրներին, որոնք Իրանը ներառել են «կարմիր գծում»: Չնայած Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին՝ Իրանի կառավարության հիմնական նպատակը 7.5 միլիոն զբոսաշրջիկների ներգրավումն է երկիր»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխղեկավար Մանուչեհր Ջահանիանը հայտարարել էր, թե, հաշվի առնելով այն, որ աշխարհում գոյություն ունի 1 միլիարդ մուսուլման, Իրանում մի շարք կրոնական վայրեր ուխտագնացների համար ազատ գոտի հայտարարելը կապահովի զբոսաշրջիկների ևւ ուխտագնացների հավելյալ ներհոսք:









































