Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Երկդիմի Եվրոպան ու կարմիր կովը

Երևան է ժամանել ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը: Եվ ինչ: Ընդդիմությունը պիկետ արեց այն հյուրանոցի դիմաց, ուր նա հանգրվանել է: Եվ ինչ: Նա բազմաթիվ հանդիպումներ ունեցավ թե՛ ընդդիմության, թե՛ քաղբանտարկյալների ու մարտի 1-ի զոհերի ընտանիքների հետ: Եվ ինչ: Նա կլսի իշխանության ներկայացուցիչներին: Ու էլի` ինչ: Ինչ է փոխվում այս ամենից, ինչն է այդ ամենի արդյունքը: Ընդհանրապես, ինչ է Եվրոպայի ուզածը Հայաստանից, և ինչ է հայաստանցիների ուզածը Եվրոպայից: Տարատեսակ եվրապատվիրակությունների, տարատեսակ հանձնակատարների գնալ-գալով այս հարցերը չեն որոշակիանում և չեն ստանում սպառիչ պատասխաններ: 2008թ.-ի մարտի 1-ից ի վեր եվրոպացիները երեք տարի է պարզապես մուկնուկատու են խաղում թե՜ Հայաստանի իշխանության, թե՜ առավել ևս հասարակության հետ: Երեք տարի շարունակ Հայաստանի բանտերում քաղբանտարկյալներ կան, երեք տարի շարունակ անպատիժ են մարտի 1-ին տասը մարդ սպանած հանցագործները, իսկ Եվրոպան գնում է ու գալիս, ժպտում է ու ձեռք սեղմում: Իսկ օրինակ Բելառուսում մեկ ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, ընդդիմությանը ծեծելուց ու լիդերներին բանտարկելուց հետո ոչ թե երեք տարի, այլ երեք օր էլ չէր անցել, երբ Եվրոպան սկսեց խոսել այդ երկրի հանդեպ պատժամիջոցների հարցը քննարկելու անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ արդեն անցել են գործնական քայլերի այդ ուղղությամբ: Խոդորկովսկու դատավճռից հազիվ երեք շաբաթ է անցել, իսկ Եվրոպայում խոսում են արդեն Պուտինին սև ցուցակներում ընդգրկելու մասին: Իսկ Հայաստան գալիս ու իշխանությունների ձեռքն են սեղմում կամ հրավիրում են իրեց մոտ ու ծափահարում: Ինչ է սա, եթե ոչ երկակի ստանդարտների ցինիկ կիրառում, որ դրսևորում են եվրոպացիները, որոնց համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը իբր սկզբունք է և արժեք: Մի՞թե արժեքի հանդեպ ցուցաբերում են նման խտրական մոտեցումներ: Իրականում, սակայն, պարզ է, որ այդ ամենը արժեք է միայն եվրոպական տարածքում, իսկ դրանից դուրս դրանք վերածվում են քաղաքական գործիքի: Ուժեղ պետությունների դեմ, որոնց իշխանությունները Եվրոպայից ծափեր չեն ողորմում, որ հետո դրանցով սեփական հանրությանը խաբեն, Եվրոպան կիրառում է կոշտ մեթոդներ, կոշտ բառապաշար, պատժամիջոցներ, իսկ Հայաստանի պես երկրներին Եվրոպան ծափահարում է, որովհետև այդ երկրների իշխանությունները միայն դա են մուրում Եվրոպայում` համաձայնելով դրա դիմաց անել այն, ինչը կբխի եվրոպական քաղաքական շահից, միայն թե որևէ գործնական քայլ չանեն Հայաստանին ժողովրդավարություն և իրավունք պարտադրելու ուղղությամբ: Ահա դա է Եվրոպան, որ Հայաստանի համար, մեղմ ասած, կրիայի քայլերով ժողովրդավարության գնալն էլ համարում է մեծ ձեռքբերում և վախենում է ավելին պահանջել, որ հանկարծ Հայաստանի իշխանությունները չնեղանան ու Ռուսաստանից պաշտպանություն չխնդրեն: Ու այդպես Եվրոպան ինքը իր համար աննկատելիորեն դարձել է Հայաստանի իշխանությունների շանտաժի գերին` ինքն էլ չհասկանալով, որ իրականում Հայաստանի իշխանությունները ոչ թե կրիայի նման գնում են դեպի ժողովրդավարություն, այլ աղվեսի նման ժողովրդավարություն են խաղում: Բայց, մյուս կողմից, Եվրոպայից երևի թե ավելին սպասել էլ պետք չէ: Եվրոպացիներն իրենք են կրակն ընկել այդ վիճակում և չեն կողմնորոշվում, թե ի վերջո որն է Հայաստանի հետ թեկուզ միայն իրենց համար արդյունավետ համագործակցության բանալին: Եվրոպացիներն իրենք իրենց այդ խնդիրները չեն կարողանում լուծել, ուր մնաց լուծեն Հայաստանի հասարակության իրավական պաշտպանվածության խնդիրը: Այդ առումով պետք էլ չէ պատրանքներ ունենալ և լուրջ ակնկալիքներ եվրոպական աջակցության տեսքով: Ի վերջո, խնդիրը այդ ռեալ պոլիտիկ կոչվածն է, և այսքանով ամեն ինչ ասված է: Կարելի է, իհարկե, դեռ շատ բան ասել եվրոպական անսկզբունքայնության մասին, որ դրսևորում են եվրակառույցներն ու շատ եվրաչինովնիկներ, բայց, մեծ հաշվով, դա երևի թե նրանց վրա որևէ ազդեցություն չունի: Երևի թե շատ շփվելով հայաստանյան իշխանությունների հետ` եվրոպացիներն էլ այդ իմաստով յուրօրինակ կարմիր կով են դարձել, և արդեն հույս չկա, թե կաշին կփոխեն: Առավել ևս հույս չկա, որ նրանք կօգնեն Հայաստանի հասարակությանը փոխել Հայաստանի իրավիճակը: Դա միմիայն հասարակության խնդիրն է, ու դա պետք է գիտակցի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որ ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ ու բարեկեցիկ երկիր, իրավական պետություն: Այդ հարցը մեր հարցն է, ու ոչ մի Եվրոպա, ոչ մի այլ մայրցամաք կամ աշխարհամաս չի լուծի մեր փոխարեն: Դա մենք պիտի լուծենք, մենք տեր կանգնենք մեր այդ հարցի լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում