Գիտնականները բացահայտել են, որ արտաքինից անմեղ ու բարի թվացող դելֆինները մեծ օվկիանոսում իրենց խնդիրները հաղթահարում են հակառակորդին բռնաբարելով:
Հետազոտողների միջազգային խումբը 6 տարի շարունակ Ավստրալիայի արևմուտքում` Շնաձկների ծովածոցում ուսումնասիրել է 120 դելֆինների: Պարզվել է, որ արու դելֆինները կարող են միմյանց հետ երկսեռ և հոմոսեքսուալ կապեր ունենալ:
Սեռական ճնշումների գործադրմամբ` մի խմբի դելֆինները հաղթահարում են մյուս խմբին, տիրանում նրանց էգերին: Անգամ դեպքեր են եղել, երբ մեկ էգի համար ծովում դելֆինների միջև արյունալի մարտ է տեղի ունեցել: Հետազոտողները պարզել են նաև, որ նույն խմբի շատ դելֆիններ նույնիսկ կարող են միմյանց հետ սեռական կապեր հաստատել` հանուն իրենց «թիմի» ամրության և իրենց կողմից վերահսկվող տարածքների պաշտպանության:










































