Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

ՕԵԿ ցուցակը եզրափակող վարորդը երկու ինստիտուտ է ավարտել. Հեղինե Բիշարյան

ՕԵԿ մամուլի նախկին քարտուղար Սուսաննա Աբրահամյանը չի լքել և չի լքելու կուսակցությունը, նա, ուղղակի վայր է դրել իր` մամուլի քարտուղարի լիազորությունները. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը` խորհուրդ տալով հարցը չքաղաքականացնել:

Անդրադառնալով այն փաստին, որ կուսակցության ցուցակը եզրափակում է Ազգային անվտանգության խորհրդի անձնակազմի վարորդ Արթուր Մարգարյանը, քաղաքական գործիչը նկատեց, որ դրանում ոչ մի զարմանալի բան չկա:

«Ցուցակում ներառված մարդիկ բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն: Նույն ձեր նշած վարորդն անգամ երկու ինստիտուտ է ավարտել: ՕԵԿ-ն ընդամենը փորձել է իր ցուցակում ներգրավել սոցիալական տարբեր շերտերի ու խավերի ներկայացուցիչների»,- ասաց նա:

Բիշարյանի խոսքով՝ ՕԵԿ-ը մշտապես մրցունակ ծրագրեր է ներկայացրել, հետևողական է եղել դրանց իրագործմանը, ինչի արդյունքում էլ մի ստվար ընտրազանգված միշտ իրենց կողքին է:

«Ընտրությունների նախաշեմին մեզ մրցակից ենք համարում անխտիր բոլոր քաղաքական ուժերին, ընդ որում, որևէ կապ չունի` որ կուսակցությունը որ թևից է: Այստեղ բոլորը հավասար մրցակցում են, և ՕԵԿ-ը մինչև վերջ է կատարելու իր առաքելությունը: Կարծում եմ, որ քարոզարշավը պետք է լինի գաղափարների և ծրագրերի շուրջ`բացառելով մեկը մյուսի վրա «ցեխ շպրտելու» էժանագին սովորությունը»:

Խոսելով ոստիկանության անձնագրերի և վիզային վարչության կողմից ընտրողների թվաքանակին վերաբերող հրապարակման, ինչպես նաև ՀՀ ընդհանուր բնակչության ԱՎԾ տվյալների մասին` Բիշարյանը նկատեց, որ ինքը հիմքեր չունի կասկածելու թվերի անհամապատասխանությանը:

«Ես հիմքեր չունեմ չհավատալու պետական մարմինների հրապարակած թվերին: Խնդիրն ավելի խորքային կերպով չեմ ուսումնասիրել, որպեսզի իմ կարծիքն ասեմ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Հարցին` տիրապետո՞ւմ է երկրում առկա արտագաղթի մակարդակին, ՕԵԿ փոխնախագահն ասաց, որ ինքը լուսնի վրա չի ապրում և պատկերացում ունի այդ խնդրի մասին:

Ամփոփելով` Բիշարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանի փորձագիտական հետևյալ կարծիքը. եթե Արթուր Բաղդասարյանից ու նրա կնոջից բացի՝ ՕԵԿ-ին որևէ մեկը ևս ձայն տված լինի, կնշանակի ընտրությունները կեղծված են: «Նման ոչնչությունների կարծիքները ոչնչություն են, և ես դրանք չեմ մեկնաբանում: Զրոյի կողքին զրո ես գրում՝ էլի զրո է ստացվում»,- ասաց նա:

Հեղինե Բիշարյանը խորհուրդ է տալիս, որ ամեն մարդ իր համար քնի և իր համար երազ տեսնի՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Էդուարդ Մադաթյանը («Խուճուճ Էդո») դուրս է եկել ՕԵԿ-ից:

«Ո՞վ է երազում նման բան տեսել, ո՞վ է ասում, որ Էդուարդ Մադաթյանը դուրս է եկել ՕԵԿ-ից»,- արձագանքեց Հեղինե Բիշարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում