Չինաստանի իշխանությունները կոչ են արել զգույշ մոտենալ Ասիայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ կողմից լրացուցիչ ՀՀՊ համակարգեր տեղադրելու հայտարարություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Չինաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:
«Չինական կողմն ուշադրություն է դարձրել այդ հաղորդագրության վրա»,- ասել է Հուն Լեյը: – Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է զգուշությամբ մոտենա հակահրթիռային պաշտպանության հարցերին՝ նկատի ունենալով գլոբալ ռազմավարական կարողության պահպանումը և փոխվստահության ամրապնդումը, քաղաքական և դիվանագիտական միջոցներով անվտանգության ապահովումը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ գլոբալ ռազմավարության հարցերով օգնական Մադլեն Կրիդոնը հայտարարել էր, որ ԱՄՆ ՀՀՊ համակարգեր կտեղադրվեն ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում և Մերձավոր Արևելքում:









































