Քիմ Քարդաշյանի դեմ իրականացված ալրային հարձակման մասին խոսում են առ այսօր:
ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե հայազգի հեռուստաաստղի վրա ալյուր լցրած կինը առնչություն ունի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA խմբի հետ, զայրացրել է Քիմի քրոջը` Քլոե Քարդաշյանին, որը մասնակցում էր կենդանիների պաշտպանության վերաբերյալ մերկ նկարահանումներին:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Քիմի ռմբարկուի քույրը` Միշելը, հանդիսանում է կազմակերպության մամուլի քարտուղարը: Նման կապի բացահայտման վերաբերյալ լուրերի տարածումից հետո Քլոեն հրաժարվել է մասնակվել կազմակերպության սոցիալական արշավին: Իր բլոգում Քլոեն հայտարարել է, որ կշարունակի մորթե հագուստներ չկրել, սակայն այլևս չի աջակցի PETA-ին:










































