Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Չգիտեմ Շուշան Պետրոսյանի առաջադրմանն ինչպես վերաբերվել. Լ. Պիպոյան

Չգիտեմ Շուշան Պետրոսյանի առաջադրմանն ինչպես վերաբերվել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը`խոսելով մտավորականների կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկվելու շուրջ:

Նա կարծում է, որ Շուշան Պետրոսյանը շատ զբաղված է ելույթներով, արվեստագետ է և ինչքանով ժամանակ և ուժ կունենա ԱԺ-ում ինչ-որ բան անելու՝ չի պատկերացնում: «Եթե ինքն ասել է` այո, գուցե կարողանա ինչ-որ բան անել մեր ասպարեզի համար: Եթե այդ ձգտումն ունի: Ինձ համար շահեկան է, որ լինի մի մարդ, ով կբարձրացնի ԱԺ-ում մեր խնդիրները, բայց ինչքանով Շուշանը դա կկարողանա անել՝ չգիտեմ»,- մեկնաբանեց երգահանը:

Ըստ Լ. Պիպոյանի` մտավորականները պետք է ունենան իրենց դեսպանը խորհրդարանում: Նա տեղեկացրեց, որ վերջերս վարչապետը հրավիրել էր մտավորականներին իր հետ հանդիպման, նախընտրական ծրագրում ինչ-որ հարցեր ընդգրկելու, խնդիրները հասկանալու նպատակով: «Չեմ կարծում, որ դա զուտ ձևական բնույթ էր կրում, երևի կարևորում են մտավորականությանը և նրա խնդիրները: Կարելի է նաև հետևություն անել, որ երևի թե չեն կարևորում, որ մշակութային արժանի գործիչների չեն ընդգրկում նախընտրական ցուցակների մեջ, բայց այդ դեպքում ինչո՞ւ են հրավիրում քննարկումների»,- նկատեց Լիլիթ Պիպոյանը` հավելելով, որ ԱԺ-ում պետք է լինեն պրոֆեսիոնալներ, իրավաբաններ, որոնք լավատեղյակ են իրավունքին և օրենքներին: Երգահանի կարծիքով` նույնիսկ մտավորականության ներկայացուցիչը ԱԺ-ում պետք է նաև համապատասխան իրավաբանական կրթություն ունենա, որովհետև ԱԺ-ում պետք է հայտնվեն մասնագիտական ունակություններով մարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում