Friday, 07 06 2024
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ

Zaman. Նոր մանրամասներ` Դինքի սպանության վերաբերյալ

Ինչպես գրում է թուրքական Zaman օրաթերթը, հայտնի լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը իր նոր «Հայը գոյություն ունի. Հրանտ Դինքի սպանության օպերացիան» («Bi’ Ermeni Var: Hrant Dink Operasyonunun Şifreleri») գրքում հրապարակել է մի նկար, որում հստակ երևում է, որ այս սպանության հետ «Էրգենեկոն» խմբավորման կապերն անհերքելի են:
Հիշեցնենք, որ այժմ Թուրքիայում ընթանում է դատավարություն ընդդեմ «Էրգենեկոն» խմբավորման, որի անդամներին մեղադրում են երկրում անկայունության, սպանությունների կազմակերպման միջոցով պետական իշխանությունը տապալելու փորձ կատարելու մեջ: Մեղադրյալի աթոռին բարձրաստիճան զինվորականներ և պետական պաշտոնյաներ են` նախկին և ներկա:
Լրագրողը փորձել է ապացուցել նրանց կապը նաև Հրանտ Դինքի սպանության հետ: Հրապարակված նկարում երևում է, որ իրար հետ բավականին մոտ են եղել պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուկը, որն անցնում է «Էրգենեկոնի» գործով՝ որպես խմբավորման պարագլուխ, և գնդապետ Ալի Յոզը, որը Դինքի սպանության դավադրությունը կազմակերպելիս Տրապիզոնի ժանդարմերիայի ղեկավարն էր:
Հրանտ Դինքի սպանությունից երկու տարի անց (սպանությունը տեղի էր ունեցել 2007 թ. հունվարի 19-ին) դատախազությունը գնդապետ Յոզի համար պահանջեց երկու տարի ազատազրկում, քանի որ վերջինս չէր հետևել և չէր քննել Դինքի դեմ սպանության նախապատրաստության մասին լուրերը: Ինչպես Դինքի մարդասպան Սամաստ Օգյունը, այնպես էլ նրա գործընկեր Յասին Հայալը Տրապիզոնից են:
Լրագրողի գրքում ասվում է նաև, որ ժանդարմերիայում վերացվել է այն փաստաթղթային բազան, որով ապացուցվում էր, որ իրավապահները տեղյակ են եղել սպանության նախապատրաստությանը:
Գրքում ապացույցներ կան նաև 2007 թ. Մալաթիայում երեք քրիստոնյա հոգևորականների սպանության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում