Sunday, 12 07 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել

Բարերա՞րն է թելադրում «Նոյյան տապանի» կառուցման վայրը

«Նոյյան տապանը» պետք է անպայման կառուցվի և պետք է կառուցվի հենց Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ միաժամանակ հավելելով, որ տարիներ անց գուցե իրավիճակ փոխվի, և սերունդները այն ապամոնտաժեն ու տանեն, Արարատ լեռան վրա դնեն:

«Դա Աստծո ուղարկած նամակն է, որը պետք է բացել»,- հավաստիացրեց նա:

Ընդ որում, Մ. Տեր-Գուլանյանի խոսքով, այն «բարերարը, որը 40 մլն դոլար է հատկացնում տապանի կառուցման համար, ցանկանում է, որ այն լինի հենց Երևանի կենտրոնում»: Գրողը վստահեցրեց, որ կառույցը չի խանգարելու լանդշաֆտին, քանի որ պետք է փորվի և իջեցվի: Նա ներկայացրեց Հաղթանակ զբոսայգու այսօրվա վիճակը՝ 125 հա այգուց մնացել է ընդամենը 25 հա, իսկ «Նոյյան տապանը» զբաղեցնելու է 3 հա և, եթե չկառուցվի այս տապանը, ապա նախատեսվում է կառուցել «փոքրիկ Դուբայ»՝ ատրակցիոններ, ռեստորաններ և այլն. «Ով դեմ է տապանին՝ կողմ է այդ նախագծին»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ «Գորալ գրուպ» ընկերության ներկայացրած երկրորդ նախագիծը զբաղեցնելու է Հաղթանակի զբոսայգու ողջ տարածքը, և շատ դեպքերում ատրակցիոններն ավելի բարձր են, քան այն հուշարձանը, որին պետք է ծառայի այգին: Այդ նախագծում կան «ամերիկյան բլուրներ» ատրակցիոններ, գինու այգի, խանութներ, ռեստորաններ, ամֆիթատրոն և շատ այլ բաներ:

Քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով՝ Նոյը հավաքական կերպար է և ժողովրդին է պատկերում, քանի որ իրականում մի մարդու ընտանիքի շրջանակներում մարդկությունը չէր կարող վերածնվել` գենետիկ տեսանկյունից դա հնարավոր չէ, մուտացիաներ են առաջանում, և չի կարելի, որ այդ տապանը կառուցվի զբոսայգու հարևանությամբ:

Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, որ պաշտոնյաները խոսում են ենթակառուցվածքների և մարզերի զարգացման, ապակենտրոնացման մասին, ինչո՞ւ պետք է հենց այդ տարածքում կառուցվի, Մ. Տեր-Գուլանյանը հայտարարեց, որ եթե տապանը չկառուցվի, ապա կիրականացվի ատրակցիոնների նախագիծը:

Նա վրդովվեց մեր դիտարկումից, որ կարելի է 2-ն էլ չկառուցել և այգին վերականգնել. «Երբ որ «Գոլդեն Փալաս» հյուրանոցն էր կառուցվում, մենք՝ «Ար» հեռուստաընկերությունը, այնքան պայքարեց դրա դեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունները վերջնականապես վատացան: Որտե՞ղ էիք, որ այդ շենքերը կառուցվում էին: Մարդիկ ուզում են 40 մլն դոլար տալ ու տալիս են այդ տեղի համար: Ինձնից ավելի մի պաշտպանեք լանդշաֆտը»: Նա նշեց, որ Երևանի կենտրոնն այնքան ծանրաբեռնված է, որ տապանը չի խանգարելու, այլ միայն օգնելու է պատկերին:

Հ. Շահումյանը հակադարձեց, որ ազգային արժեքները չպետք է շահարկել և հայրենիքի սիրո խնդիր չկա, կա հայրենիքին ծառայելու խնդիր: Ըստ նրա՝ այդ գումարն ավելի նպատակային կարելի էր ծախսել՝ ֆիլմ նկարահանել, որն ավելի շատ մարդ կտեսներ, քան այն 10 զբոսաշրջիկը, որ կայցելեն տապանի տարածքում գտնվելիք թանգարան, կամ հնագիտական պեղումերի համար ծախսեին և այլն:

«Ամեն մի քառակուսի մետրը դարձել է առուփախի առարկա: Հիմա սխալ է դնելը: Պետք է ժամանակ անցնի: Նույնիսկ հրապարակի արձանի տեղադրումն ենք հետաձգում»,- ասաց Հ. Շահումյանը և հավելեց. «Օտարը պետք է գա ու զարմանա մեր գավառական մտածողության վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում