Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Մեր նախընտրական ցուցակը մեր իրականության հայելին է. ՀՀԿ

«Մեր նախընտրական ցուցակը մեր իրականության հայելին է: Ապագա խորհրդարանում մենք կունենանք ավելի լավ ցուցանիշներ, քան 2007-ի ցուցանիշներն էին, և կապահովենք մեծամասնություն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա նշեց, թե ցուցակում օրենքով թույլատրվում է համամասնական տեղերի եռապատիկ քանակով` 270 թեկնածու ընդգրկել:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակին` Ա. Դավթյանը ողջունեց այդ կուսակցության և «Ժառանգության» փոխհամաձայնությունը: Նրա խոսքով՝ ընտրություններին դաշինքով գնալու պարագայում մի փոքր ավելի բարձր շեմ է նախատեսված, բայց սա բավականին աննախադեպ քայլ է. մինչ այս նման բան տեղի չէր ունեցել: Պատգամավորը չունի դաշինքի կազմած ցուցակի վերաբերյալ որևէ բացասական դիտարկում:

Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանի՝ «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նպատակը նախագահական ընտրություններին նախապատրաստվելն է»:

Նա սխալ համարեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկվել են բոլոր մարզպետները և նախարարները, որոնք առանձնապես ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն ակտիվ դերակատարում ունեն չերևացող գործերում, և «ամեն ինչ անելու են, որ թիվ ապահովեն»:

Ա. Առաքելյանի խոսքով՝ երկու կուսակցությունների միավորմամբ «Ժառանգություն»-ը շատ ավելի մեծ ներկայացվածություն կունենա, քան նախորդ ԱԺ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում