Wednesday, 22 07 2026
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Ս.Սարգսյանի առաջադրած պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրում եմ հեռուստաբանավեճի. Ն. Փաշինյան

«Սերժ Սարգսյանի առաջադրած պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրում եմ հեռուստաբանավեճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ ՀԱԿ-ը պատրաստ է քննարկել ցանկացած տրամաբանական առաջարկ: «ՀԱԿ թեկնածուների առաջադրումներն ինքնանպատակ չեն: Մենք թեկնածու ենք առաջադրել քաղաքական լուրջ պլաններ իրագործելու համար: Եթե կա լուրջ առաջարկ, որը կնպաստի ընտրողների ազատ կամարտահայտմանը, մենք պատրաստ ենք:

Մի քանի օրից սկսվում է ընտրարշավը, և տրամաբանական չէ, որ սկսենք քննարկումներ. ընդդիմությանն այս ընտրարշավից շեղելը ճիշտ չեմ համարում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա՝ ինքը առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, և իր հաղթանակով լուրջ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում քաղաքական իրավիճակի շղթայական փոփոխության առումով՝ ընտրատարածքի ընտրողներին խոստանալով, որ լինելու է բուռն ընտրարշավ:

Հաշվի առնելով հասարակական ուշադրությունը թիվ 7 ընտրատարածքի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին հրավիրեց հեռուստաբանավեճի և Հայաստանի հեռուստաընկերություններին կոչ արեց կազմակերպել այդ բանավեճը: «Խոստանում եմ, որ այն իր դիտումների թվով ամենամեծն է լինելու: Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակում է հայտնվել, ՀՀԿ-ն ասում է, թե նա բիզնեսմեն չէ, ուրեմն քաղաքական գործիչ է՝ բանավեճ անցկացնենք և ցույց տանք, թե ինչպիսի քաղաքական գործիչ է: Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին հրավիրում եմ հեռուստաբանավեճի, որպեսզի հանրությունը տեսնի, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի գործիչներով է պատրաստվում է կառավարել երկիրը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում