Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հ. Տէր-Աբրահամեան. Բիթլզը հմայիչ ձգողականությամբ օժտված, լուսավոր մի երևույթ էր

Իմ սերնդի՝ 80-ականների դպրոցականների համար Բիթլզը հմայիչ ձգողականությամբ օժտված լուսավոր մի երևույթ էր, որը ամեն ինչով տարբերվում էր սովետական դպրոցի այն գորշ իրականությունից, որը մեզ շրջապատում էր, ու որը մեզ համար ծաղրի առարկա էր: Այն պաշտոնականը, որը մեզ սովորեցնում էին դպրոցում, ահավոր անհետաքրքիր էր ու որևէ ոգեշնչություն չէր առաջացնում: Իսկ Բիթլըզ և հետագայում այլ ռոք խմբերը, որոնք լսում էինք, ինչ- որ այլ աշխարհ էին բացում մեզ, որը ձգող էր թեկուզ այնքանով, որքանով անծանոթ էր: Դրանով էինք հակադրվում սովետական դպրոցի իրականությանը, և ամենակարևորը՝ «կազյոննի» ոճին: Մենք այն սերունդն էինք, ում համար պիոներ, կոմսոմոլ և այլ բաները, որոնք ոգևորում էին մեր պապերին, արդեն ծիծաղելի էին, անեկդոտ էին: Բայց որպեսզի ոչ միայն ժխտենք, այլև մերը ունենանք, մենք դրան հակադրում էինք Բիթլզ, Ռոլինգ Սթոնս, Լեդ Զեփելին, Փինք Ֆլոյդ և այլն: Դե իհարկե, պետք է նաև հաշվի առնել, որ 12-15 տարեկան էինք: Բացի այդ, երբ սկսեցինք Բիթլզ լսել՝ մոտավորապես 88-89 թթ-ին աշխարհում Բիթլզի նկատմամբ հետաքրքրության նոր բում էր, մի պահ Բիթլզը նորից շատ մոդայիկ դարձավ, ու դա մեզ էլ էր հասել: Հիշում եմ` մեր դպրոցի մուտքի մոտ մեծ տառերով գրած՝ Ленин и теперь живее всех живых, կարդում էինք՝ Леннон и теперь живее всех живых: Իրենք՝ Բիթզլները, և այլ ռոք երաժշտները այդքան էլ «մեղավոր» չէին, իհարկե, այդ ամենում: Նրանք հազիվ էլ առանձնապես տեղյակ էին, որ սովետական երիտասարդների դրոշն են ընդդեմ պաշտոնականի: Արևմտյան այն սերունդը, որը Բիթլզ էր լսում՝ 60-ականների իր հերթին պայքարում էր ոչ թե հանուն «կապիտալիզիմի», այլ հակառակը: Եվ Բիթլզից էլ՝ Լենոնը գրում էր այնպիսի երգեր, ինչպիսին էր, ասենք, «Բանվոր դասակարգի հերոսը» կամ «Հեղափոխությունը», բայց մենք դա անտեսում էինք, չէինք նկատում: Մեզ համար իրենք արևմուտքի դեսպաններ էին, և մենք, պարզ է, որ այն ժամանակ տեղյակ չէինք այդ մանրամասներից: Կարևորն այն էր, որ սովետական դեմագոգիան մեզ չէր համոզում, մեր նյարդերն ուտում էր, իսկ Բիթլզը թարմ էր ու անմիջական: Ճիշտ է`մեծացանք, ու Բիթլզ հիմա քիչ ենք լսում, լիքը այլ խմբեր կան, բայց ես չեմ կարող ամեն դեպքում շնորհակալ չլինել իրենց, սովետական լեզվով ասած՝ «за счастливое детство»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում