Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության ֆինանսիստը վարչապետի հետ տեսակցության իրավունքը փորձել է վաճառել 250 հազար ֆունտով

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ամենամեծ ֆինանսիստներից մեկը` Փիթեր Քուրդասը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ լրագրողները նրան մեղադրել են վարչապետի և ֆինանսների նախարարի մոտ մուտք ունենալու իրավունքը 250 հազար ֆունտով` գրեթե 400 հազար դոլարով վաճառելու մեջ:

Կիրակի օրը Sunday Times թերթը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Քուրդասը քննարկում մի շարք պաշտոնական անձանց հետ հանդիպում կազմակերպելու հարցը` պահպանողականների օգտին որոշակի նվիրաբերության դիմաց: Հավանական կուսակցական դոնորների դերում հանդես են եկել են լրագրողներ, որոնք իրենց ներկայացրել են որպես Zenith ընկերության ներկայացուցիչներ:

Ձայնագրության մեջ Քուրդասը նշում է, որ նվիրաբերությունների դիմաց նրանք կարող են մուտք գործել կառավարություն և հանդիպել կառավարության անդամներին:

«Եթե խոսենք ձեր նվիրաբերությունների մասին, ապա առաջին բանը, որ մենք կանենք` ձեզ կուղարկենք Քեմերոնի (վարչապետ) և Օսբորնի (ֆինանսների նախարար) հետ ճաշի: Դուք կարող եք շատ տեղեկություններ իմանալ, եթե հանդիպեք վարչապետի հետ… Դուք կարող եք նրան ամեն ինչի մասին հարցնել»,- ասում է Քուրդասը:

Sunday Times-ը տեղեկացնում է, որ կեղծ Zenith ընկերությունը ֆոնդ է, որը գրանցված է Լիխտեյնշտեյնում: Ըստ բրիտանական օրենքի` օտարերկրյա կազմակերպությունը չի կարող ֆինանսավորել երկրի քաղաքական կուսակցություններին:

Այս խոսակցության հրապարակումից հետո Քուրդասը հայտարարել էր իր հրաժարականի մասին. նա 2011թ.-ի հունիսից զբաղեցնում էր կուսակցության ֆինանսիստի պաշտոնը:

«Ես ցավում եմ, որ իմ ասածից տպավորություն է ստեղծվել, թե խոսքը անհարիր գործողությունների մասին է»,- հայտարարել է Քուրդասը կիրակի վաղ առավոտյան:
Նա նաև հավաստել է, որ Zenith-ի հետ հանդիպումը եղել է իր նախաձեռնությունը, և կուսակցությունից ոչ մեկի հետ ինքը չի խորհրդակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում