Շաբաթ օրը Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք մտահոգված են Բելառուսի և ԵՄ-ի վատթարացող հարաբերություններով:
Վրաստանի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում շուտափույթ երկխոսություն սկսել` լարվածությունը թուլացնելու համար:
Նշվել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ և Արևելյան երկրների համագործակցությանը: «Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս խորացնել ԵՄ և Արևելյան երկրների փոխհարաբերությունները, ինչը շատ կարևոր է»,- նշվել է հայտարարության մեջ:










































