«Թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերայի մայրը՝ Զուլիկա Ազիրին, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Թուլուզի ոստիկանության աղբյուրը:
Կնոջը ձերբակալել էին մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ սկսվել էր շենքի վրա հարձակումը, որտեղ թաքնվում էր նրա որդին: Իշխանությունները հայտնում են, որ կնոջ՝ ահաբեկչությանը մասնակից լինելու ոչ մի հետք չեն գտել:
Այսօր՝ ավելի վաղ հայտնում էին, որ «թուլուզյան ահաբեկչի» ավագ եղբայրը` Աբդելկադերը, և նրա ընկրուհին ուղարկվել են ոստիկանության հակաահաբեկչական բաժին: Մերայի եղբայրը կասկածվում էր Իրաք գրոհայիններ ուղարկող ընդհատակյա կազմակերպությանն անդամակցելու մեջ այն ժամանակ, երբ նրա ընկերուհին դասավանդում է ծայրահեղ պահպանողական մահմեդականություն:
Հիշեցնենք, որ ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մուհամմեդ Մերան 2012 թ. մարտին Ֆրանսիայի հարավում մի շարք սպանություններ իրականացրեց: Նրա ձեռքով մահացավ յոթ մարդ` հրեական քոլեջի երեք աշակերտները, նրանց ուսուցիչը և երեք զինվորականներ:
Մարտի 21-ի գիշերը ֆրանսիական ոստիկանության հատուկ ջոկատայինները ձեռնամուխ եղան 24-ամյա ծայրահեղականին ձերբակալելու գործին: Ֆրանսիական իշխանություններն անխնա քննադատության ենթարկվեցին, երբ պարզ դարձավ, որ Մերան նախկինում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, բայց ոչ մի հիմք չի եղել նրան ձերբակալելու համար:








































