Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Սերժ Սարգսյանի խոսքը (ամբողջական տեքստ)

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահը հանդես է եկել առանձին խոսքով:
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալ եմ Նախագահ Խրիստոֆիասին հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Շատ ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Կիպրոսում:
Նախագահ Խրիստոֆիասի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում։
Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաև ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները:
Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարևոր խթան են այդ ուղղությամբ:
Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ինտենսիվությունը:
Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը մեր երկրների ռազմական գերատեսչությունների միջև: Ինձ համար սա նաև անձնական նշանակություն ունի, որովհետև այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի:
Քննարկելով առևտրատնտեսական հարաբերություններում առկա վիճակը` Նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
Հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման ոլորտներում:
Բացառիկ կարևոր է մեր երկրների միջև ձևավորված ամուր մշակութային կապերի զարգացումը` մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: Ընդհանուր համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև կրթական կապերի ամրապնդումը, որտեղ էական գործոն է միջբուհական համագործակցության խորացումը:
Անշուշտ անդրադարձանք հայ-թուրքական և կիպրա-թուրքական հարաբերություններին։
Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը,մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով։ Կարծում եմ` քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու և անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու:
Խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարների մասին: Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով և չենք համարում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունները փայլուն ապագա ունեն, և ուզում եմ վստահեցնել բոլորին, որ ես և պարոն Խրիստոֆիասը կանենք ամեն ինչ այդ ուղղությամբ:
Շնորհակալություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում