Արգենտինայում շենքի փլուզման պատճառով զոհվել է 6 մարդ, 5-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Շինությունը կառուցման փուլում էր, և դեռ պարզ չէ, թե ինչու է այն փլուզվել: Այս մասին հայտնել է Կորյենտես քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը, որտեղ տեղի է ունեցել փլուզումը:
«Ջրային բաք դնելու համար շենքի 7-րդ հարկում բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս Կորյենտես քաղաքի Սան Մարտին փողոցի վրա փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 5-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Փլուզման վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:










































