Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Մաքսային միություն (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Ուկրաինայի մտնելը հակասում է երկրի սահմանադրությանը: ИТАР ТАСС-ը հաղորդում է, որ այս մասին նա այսօր ասել է երկրի եկեղեցու ղեկավարների և կրոնական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:
«Ուկրաինան իրավունք չունի մտնել այնպիսի կազմակերպությունների մեջ, որոնք ունեն վերպետական կարգավորողներ, այսինքն մենք սահմանադրորեն իրավունք չունենք մեր ինքնիշխանության մի մասը պատվիրակել: Եթե մենք պետք է մտնենք Մաքսային միություն, ապա պետք է փոխենք սահմանադրությունը կամ էլ հանրաքվե անցկացնեք»,- նշել է Յանուկովիչը, հստակեցնելով, որ դա վերաբերում է նաև Ուկրաինայի ԵՄ մտնելուն: «Սակայն մենք եվրաինտեգրման ճանապարհով ենք գնում»,-ավելացրել է նախագահը:








































