Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Լիբանան են տեղափոխվել սիրիացի շուրջ 3000 փախստականներ. Լիբանանի ԱԳՆ

Այն, որ Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով հարևան Լիբանան է տեղափոխվել 40 հազար սիրիացի, խիստ չափազանցված տեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը՝ նշելով, որ փախստականների իրական թիվը չի գերազանցում 3000-ը:

«Պաշտոնական տվյալներն են՝ 2000-3000, սակայն նրանք մշտական փախստականներ չեն, ժամանակավոր են»,- հայտարարել է Ադնան Մանսուրը: – Այս հարցում այսօր նկատվում է դեպքերի իրական դասավորության վերաբերյալ մեծ ապատեղեկատվություն: Երբեմն խոսում են 20-30 հազար, անգամ 40 հազար փախստականների մասին: Սիրիայից եկող փախստականները նրանք են, որոնց բնակության վայրերում՝ Լիբանանին սահմանակցող շրջաններում, զինված բախումներ են տեղի ունենում»:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը, նախարարը նշել է, որ Սիրիայում կայունություն հաստատվելու դեպքում նրանք կվերադառնան: Սիրիայում շատ ընտանիքներ բարեկամներ ունեն Լիբանանում, որոնք էլ հենց կանչել են նրանց:

Նա նաև ավելացրել է, որ իրենց սահմանն անցած բոլոր մաքսանենգները, զինված ավազակները ձերբակալվել են և կդատվեն Լիբանանի օրենքներով:

«Այդ փախստականների դրությունն արմատապես տարբերվում է այն փախստականների դրությունից, որոնք փորձում են մի քանի օր սպասել, ապաստան գտնել զինված բախումներից և խաղաղության վերականգնումից հետո վերադառնալ իրենց տները: Մինչդեռ զինված մարդիկ, որոնք փորձում են անօրինական ճանապարհով զենք տեղափոխել, միանգամայն այլ բան է: Զենքի անօրինական տեղափոխումը Սիրիայից կամ դեպի Սիրիա ստիպում է լիբանանյան պետությանը անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել դա կանխելու համար, ինչը և արվում է»,- ասել է Մանսուրը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովի ղեկավար Սերժիու Պինեյրուն կոչ էր արել անհապաղ լուծել 25 հազար փախստականների կարգավիճակը:

Ավելի ուշ ՄԱԿ-ի՝ Սիրիայում փախստականների հարցերով վարչության համակարգող Փանոս Մումցիսը հայտարարեց, որ շուրջ 30 հազար սիրիացի ստիպված է եղել փախչել հարևան Հորդանան, Լիբանան, Թուրքիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում