Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Սուրիկ Խաչատրյանի արարքում հանցակազմն ակնհայտ է. Իրավաբան (տեսանյութ)

Երեկ համացանցում տարածվել էր 2011թ. նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Տեսագրությունը մի շարք պատճառներով մինչ այդ չէր հրապարակվել, թեև եղել էին խնդրանքներ գործարար կնոջ կողմից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավաբան Արմեն Խաչատրյանը երեկ համացանցում տարածված տեսանյութում ակնհայտ հանցակազմ արձանագրեց: Նա նշեց, որ ցանկացած մասնագիտության մարդ կարող է տեսնել, պետք է կույր լինել չհասկանալու համար, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտենում գործարարին, սկզբից ոտքով, այնուհետև` ձեռքով հարվածում գլխին: Ուստի, այս պարագայում ձևակերպումը, թե ծեծի հատկանիշները նվազ կարևոր և եզակի են, սխալ համարեց: «Օբյեկտիվ չէ նման կերպ պարզաբանել, քանի որ կար դիտավորություն, միջադեպը եղել է հանրային վայրում և եղել է երկու հարված: Նման դեպքերում հիշատակված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն»,- հստակեցրեց իրավաբանը:

Նշենք, որ 118-րդ հոդվածը նախատեսում է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ: Այս հանցագործությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Դեկտեմբերի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել էր գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջև 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ տևական ժամանակ Ս. Խաչատրյանի և Ս. Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ: Հյուրանոցում նշված անձանց միջև 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է Ս. Համբարձումյանին: ՀՔԾ-ն հիմնավորել էր, որ հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է` ծեծի հատկանիշներ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում