Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Կոկա-կոլայի մեջ առկա կարամելի գունանյութն անվտանգ է

«Կոկա-Կոլա Ընկերությունը» հանդես է եկել հայտարարությամբ`շեշտելով, որ «մեր ըմպելիքները միշտ եղել և մնում են բացարձակ անվտանգ»:

«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում ավելի հաճախ է սկսել տեղ գտնել «Կոկա-Կոլա Ընկերության» ըմպելիքների, մեր գաղտնի բանաձևի և կարամելի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության լուսաբանումը: Ցանկանում ենք պարզություն մտցնել այս հարցում:

Մեր ապրանքատեսակներում առկա կարամել գունանյութը եղել է, կա և կլինի անվտանգ բաղադրիչ:

Մեր բոլոր արտադրատեսակները լիովին անվտանգ են և համապատասխանում են այն բոլոր երկրների անվտանգության պահանջներին, որտեղ մենք աշխատում ենք: Ամբողջ աշխարհում կարգավորող մարմինները հավանություն են տվել մեր արտադրատեսակներում օգտագործվող կարամելին:

Սննդի անվտանգության և որակի մասով «Կոկա-Կոլա Ընկերությունը» ստանձնել է անզիջում հանձնառություն` արդեն 125 տարի է, ինչ «Կոկա-Կոլա Ընկերության», քաղաքականությունն է արտադրել անվտանգ և որակյալ արտադրանք, որը և արժանացել է սպառողի վստահությանը:

Մեր արտադրանքում օգտագործվող բոլոր բաղադրիչները` կարամելը ներառյալ, բացարձակ անվտանգ են, անկախ այն բանից, թե դրանք արտադրվել են վերջերս Կալիֆորնիայում տրված գնահատականից առաջ, թե հետո: Բոլոր բաղադրիչները անվտանգության ստուգում են անցել այնպիսի կարգավորող և միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են, ԱՄՆ սննդի և դեղորայքի որակի ստուգման վարչությունը, Եվրոպայի սննդամթերքի անվտանգության հանձնաժողովը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սննդամթերքի որակի ստանդարտների մշակման կազմակերպութունը, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային պարենի ծրագրի սննդային հավելումների գծով համատեղ հանձնաժողովը և այլն:

Այսպիսով, մեր արտադրանքի բոլոր բաղադրիչները հավանության են արժանացել և համապատասխանում են այն երկրների ստանդարտներին, որտեղ դրանք արտադրվում և իրացվում են:

Մեր ապրանքատեսակներում օգտագործվող կարամելը եղել է, կա և կլինի անվտանգ բաղադրիչ: Դա անհերքելի փաստ է:

Կարամելը սննդային ամենահին բնական նյութերից է. այն լայնորեն օգտագործվում է ըմպելիքներում և տարբեր սննդատեսակներում, այդ թվում` թխվածքներում, հացում, հացամթերքում, նախաճաշի շիլաներում, շոկոլադներում, հրուշակեղենում, դեսերտային խառնուրդներում, պաղպաղակներում, սոուսներում, երշիկեղենում, քաղցրեղենում, ալկոհոլային ըմպելիքներում և քացախում:

Բարդացված 4-մեթիլմիդազոլը (4-MEI or 4-MI), որի մասին այժմ քննարկում է ծավալվում, այն նյութն է, որն առաջանում է որոշակի սննդամթերքի ջերմային մշակման, խորովելու և եփելու ժամանակ, և ըստ էության, հանդիպում է ամենուր՝ համարյա ամեն տեսակի սննդի և ըմպելիքների մեջ: 2011 թ. մարտին Եվրոպայի սննդամթերքի անվտանգության հանձնաժողովը մեկ անգամ ևս հաստատեց մեր կողմից նախկինում օգտագործվող կարամելի անվտանգությունը և հաստատեց, որ 4-MEI մակարդակը կարամել պարունակող մեր ապրանքատեսակներում անվտանգ է:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» համաձայն չէ Կալիֆորնիա նահանգի այն որոշման հետ, ըստ որի 4-MEI պարունակող որոշակի սննդամթերքների վրա անհրաժեշտ է նախազգուշական մակնշում կատարել:

Գիտնականները ևս չեն աջակցում ԱՄՆ-ի միայն մեկ նահանգի այս պահանջին: Ինչպես Կալիֆորնիայում, այնպես էլ այլուր, առողջության համար վտանգներ գոյություն չունեն:

Ընկերությունը խնդրել է կարամել արտադրող իր մատակարարներին արտադրական գործընթացներում համապատասխան փոփոխություններ կատարել ըստ Կալիֆորնիա նահանգի 65-րդ օրենսդրական փոփոխության պահանջների: Դա արվել է ապրանքատեսակները առանց անհրաժեշտության նախազգուշացնող մակնշմամբ չմակնշելու նպատակով: Չնայած նրան, որ առողջության համար երբևէ վտանգ չի եղել և չկա, այնուամենայնիվ, մենք խնդրել ենք մեր մատակարարներին փոփոխել արտադրական գործընթացը և ոչ թե արտադրվող նյութը:

Մենք կշարունակենք պայքարել Կալիֆորնիայում տրված գնահատականի դեմ, քանի որ այն գիտականորեն հիմնավորված չէ, և դրա արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր սպառողների վստահությունը: Նմանատիպ պահանջները կարող են անհիմն շփոթմունքի պատճառ դառնալ և հիմք հանդիսանալ այն սխալ պատկերացման, թե մինչև կարամելի արտադրման արտադրական գործընթացների փոփոխությունը, մեր ապրանքատեսակները անվտանգ չէին: Մենք դեմ ենք այս գնահատականին նաև այն պատճառով, որ ցանկացած հասարակական քաղաքականություն պետք է գիտականորեն հիմնավորված լինի, քանի որ հենց այդ սկզբունքով են աշխատում ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի որակի ստուգման վարչությունը և այլ կարգավորիչ մարմինները:

Այսպիսով, մենք մեկ անգամ ևս շեշտում ենք այն փաստը, որ մեր ըմպելիքները միշտ եղել և մնում են բացարձակ անվտանգ», – ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում