Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Թուրքիան այս տարի շեշտը դրել է կրոնական զբոսաշրջության վրա

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանություններն ակնկալում են, որ այս տարի Թուրքիայի կայցելի 4 միլիոն ռուս զբոսաշրջիկ, ինչը կլինի գերմանացի զբոսաշրջիկներից հետո երկրորդ արդյունքը: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը:

Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանից Թուրքիա ժամանող զբոսաշրջիկներին կհետաքրքրի իրենց նորույթը՝ կրոնական զբոսաշրջությունը. «Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում սպիրտային խմիչքների վրա վերահսկողություն սահմանելու վրա, որի պատճառով նախորդ տարի Բոդրումում թունավորվեցին ռուս զբոսաշրջիկները:

Ներկայիս դրությամբ ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ հանրաճանաչությունը վայելում է Անթալիան, սակայն մենք ցանկանում ենք, որ նրանք այցելեն նաև մեր մշակութային կենտրոններ: Ներկայումս Թուրքիան յուրացնում է կրոնական զբոսաշրջությունը:

Մենք ունենք հետաքրքիր առաջարկներ. Տրապիզոնում գտնվող Սյումելայի հայտնի վանքը, Վանի նահանգի Աղթամարի հայկական եկեղեցին, ինչպես նաև այլ եկեղեցիներ ու մզկիթներ երկրի արևելքում, ինչպես նաև Ստամբուլում Սուրբ Սոֆիան և Սուլթան Ահմեդի մզկիթը:

Թուրքիայում կան 10 վայրեր, որոնք հայտնվել են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Եվս 26 վայրեր հավակնում են դրան: Դրանք բոլորը բաց են այցելության համար»:

Նշվում է, որ նախորդ տարի Ռուսաստան են այցելել 200,000 թուրք զբոսաշրջիկներ: Գյունայի մոսկովյան այցի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիր, որը ռուսական կողմից ստորագրել է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, իսկ թուրքական կողմից՝ Գյունայի տեղակալ Օզգյուր Օզասլանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Գյունայը հայտարարեց, թե հաջորդ տարի զբոսաշրջիկների այցելության ցուցանիշը հասցվելու է 32 միլիոնի, իսկ զբոսաշրջությունից ստացած եկամուտը՝ 27 միլիարդ դոլարի։ Զբոսաշրջիկների քանակով Թուրքիան պետք է աշխարհում զբաղեցնի 5-րդ տեղը։ Իսկ 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) այդ ցուցանիշները պետք է հասցվեն համապատասխանաբար 50 միլիոն մարդու և 50 միլիարդ դոլարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում