Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Գերմանացի գործարարները հետաքրքրված են նոր ներդրումների իրականացմամբ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այսօր մարտի 16-ին տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի և ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ այսօր Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի առաջնահերթությունները:

Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին, Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ողջունել է ՀՀ ՏՄՊՊՀ գործելակերպը և ընդգծել, որ կատարվող քայլերը խիստ կարևոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից: Ս. Աուերը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաև Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի և բարենպաստ ազատ մրցակցային միջավայր:

Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին, Ս. Աուերը նշեց, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշեց, որ ոչ միայն Գերմանիայում այլ նաև ԵՄ մակարդակով այն շատ կարևոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը և ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաև պետական եկամուտների ավելացմանը:

Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվեց, թե ինչքանով է Հանձնաժողովը ուշադրություն դարձնում պետական գնումների համակարգին, ընդգծելով, որ այն շատ կարևոր է թե ընկերությունների համար և թե պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից: Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012 թվականի առաջնահերթություններից է: Արդեն իսկ կան հարուցված վարույթներ դեղորայքի շուկայում, իսկ տարվա ընթացքում կուսումնասիրվեն նաև այլ ոլորտներ:

Ս. Աուերը կարևորել է խախտումների դեպքում Հանձնաժողովի նման խիստ դիրքորշումը` նշելով, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին բաց և արդյունավետ քննարկման համար: Ա. Շաբոյանն էլ ընդգծեց, որ Հանձնաժողովը մշտապես ակտիվորեն համագործակցում է տարբեր միջազգային, այդ թվում նաև գերմանական կառույցների հետ: Մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝և Թվինինգ ծրագրերի գործընկերների փորձն օգնում է ինչպես որոշումներ կայացնելու, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման առումով, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների ժամանակ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնյաներին շնորհակալություն են հայտնել ոչ միայն Հանձնաժողովին աջակցելու, այլ նաև Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրման գործում մեծ ներգրավվածություն ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում