Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Աղանդները մարդկանց տիրում են մեդիտացիայի միջոցով

Կարողանալ մարդուն բեռնաթափել սթրեսներից, աստիճանաբար հասնել կայուն, մաքուր գիտակցության. սա է մեդիտացիայի գլխավոր նպատակը: Մինչդեռ Հայաստանում մեդիտացիան ոչ միայն այս նպատակով է օգտագործվում: Մեդիտացիայից մեր երկրում լավագույնս օգտվում են աղանդավորական կազմակերպությունները` յուրաքանչյուրն իր չափով: Եվ սա բոլորովին էլ նորություն չէ: Հայաստանյան աղանդավորական կազմակերպություններից մեկի նախկին զոհը «Առաջին լրատվականի» հետ զրույցում պատմեց¸ որ աղանդների առաջնորդները սովորաբար օգտագործում են հենց հիպնոսի տեխնիկան,մեդիտացիայի կամ աղոթքի միջոցով են ազդում մարդու վրա: «Հաճախ, հավաքների ժամանակ, մեզ վրա փորձում էին ազդել երաժշտության միջոցով, իսկ պարզ քարոզների ժամանակ հնչում էին մարդու ենթագիտակցության վրա ազդող խիստ ազդեցիկ տեքստեր, որի մեջ լիդերները կարողանում էին ներկայացնել իրենց թաքնված հրահանգերը»¸- նշում է նա::
«Որպեսզի հավատացյալները լիովին կախվածության մեջ լինեն աղանդից, «առաջնորդները» դիմում են հոգեբանական բռնությունների: Դրանց և հոգեմետ միջոցների շնորհիվ աղանդի հետևորդը զոմբիացվում է: Գլխավորը հավատացյալի անհատականության քայքայումն է»¸- մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Կարեն Մարգարյանը:
Փաստորեն տարբեր մեթոդներով մարդկանց գիտակցաբար մոլորեցնել ցանկացող աղանդներն այսօր նաեւ հիպնոսի միջոցով են ազդում մարդու գիտակցության վրա` ներդնելով իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, որի հետևանքով ունենում են զոմբի, ում մոտ բացակայում է ինքնատիրապետումը և շրջապատի հանդեպ համապատասխան վերաբերմունքը: Այդպիսի մարդը դառնում է հասարակության համար վտանգավոր, պատրաստ` իր «հոգևոր առաջնորդի» կարգադրությամբ գնալ ցանկացած հանցագործության:
Իսկ օգտագործվող մեթոդներից են` խմբակային միալար կրկնողությունները, մանտրայի տևական արտասանությունները, բարձրաձայն, հատուկ կշռույթներով երգեցողությունը, որն առաջացնում է հիստերիկ ծիծաղ, լաց, անկանոն շարժումներ և ծափահարություններ: Առհասարակ, աղանդներում պաշտամունքների տևողությունը զգալիորեն երկար է, քան ավանդական եկեղեցիներում: Տևական, խիստ միօրինակ պաշտամուքային ծեսեր կատարելիս մարդու մեջ զգացմունքների կտրուկ արգելակում է տեղի ունենում և ցանկությունների բթացում: Մարդուն այդպիսի վիճակի հասցնելու համար աղանդները օգտագործում են մեդիտացիոն երաժշտություն` անընդհատ կրկնվող, միապաղաղ քնեցնող մեղեդիներով¸ թույլ նարկոտիկ կամ զգայավառ միջոցներ (դրանք տրվում են ըմպելիքների միջոցով, կամ պաշտամունքի սրահում բացեն թողնում անհոտ, անգույն գազ): Զրկում են հավատացյալին նորմալ քնից¸ մարմինը թուլացնում են` արգելելով վերջինիս համար անհրաժեշտ և համապատասխան սննդի օգտագործումը: Որոշ աղանդներում արգելված է ոչ միայն մսի և ձկնեղենի, այլև կաթնամթերքի, ձվի, մեղրի, աղի և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդամթերքների օգտագործումը: Մարդուն կառավարելու և կախվածության մեջ պահելու համար կիրառում են ինֆրաձայնային տատանումների ազդեցություն, որն անհանգստություն և չկողմնորոշված վիճակ է առաջացնում: Եվ ինչպես ցույց են տալիս հոգեթերապևտիկ աշխատանքները` աղանդից տուժածների հոգեբանական վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու համար պահանջվում են բազմաթիվ ամիսներ: Քիչ չեն նաև դեպքերը, երբ երկարատև աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում