Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծն ԱՄՆ Սենատին կներկայացվի առաջիկա օրերին

Հայամետ սենատորներ` Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և Իլինոյսը ներկայացնող հանրապետական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքի նախաձեռնությունը՝ այս ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձևի նախագիծ ներկայացնել ամերիկյան Սենատ, վկայում է, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու ամերիկահայ համայնքը շարունակական լուրջ աշխատանք են իրականացնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Երկու սենատորները այս կարևոր բանաձևը կներկայացնեն հաջորդ մի քանի օրերին: Մինչ այդ, բանաձևը սատարողների ցանկն ավելացնելու նպատակով նրանք բանակցում են կոնգրեսական իրենց գործընկերների հետ: Ակնկալում ենք, որ նախաձեռնությանը բազմաթիվ սենատորներ կմիանան»,- ասաց նա:

Չուլջյանի խոսքով՝ նմանօրինակ նախորդ բանաձևը, որը պաշտոնական Անկարայից պահանջում է վերադարձնել բռնագրավված եկեղեցիներն ու եկեղեցապատկան գույքը, և որը ԱՄՆ Սենատ ներկայացվել էր անցած շաբաթ, ևս շատ կարևոր ազդակ է՝ ուղղված Թուրքիային:

Հարցին՝ ինչպիսի՞ հնարավոր արձագանք կարելի է սպասել թուրքական կողմից՝ կապված վերոնշյալ երկու բանաձևերի նախագծերի հետ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը նկատեց, որ թուրքական կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կակտիվացնի Ցեղասպանության ժխտողականության և կոնկրետ ներկայացվելիք բանաձևի դեմ իր քաղաքականությունը: «Եկեղեցիների վերադարձի վերաբերյալ բանաձևի նախագծի ներկայացման օրը թուրքական կառավարությունը քայլեր ձեռնարկեց՝ ընդլայնելու ամերիկյան PR ընկերությունների հետ իր համագործակցությունը: Այս աշխատանքը նրանց կողմից շարունակական է, ինչպես և շարունակական են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և հայ համայնքի աշխատանքները»,- ամփոփեց Էլիզաբեթ Չուլջյանը:

Նշենք, որ հայամետ սենատորներ` Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյսը ներկայացնող հանրապետական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքը պատրաստվում են այս ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձևի նախագիծ ներկայացնել ամերիկյան Սենատում։

Երկու սենատորները օրինագիծը հովանավորելու կոչով դիմել են իրենց գործընկերներին։

Նախագիծը նման է երկու տարի առաջ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած տարբերակին, սակայն ավելացված է Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի հարցով 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարան ԱՄՆ-ի ներկայացրած հայցից մի կարևոր մեջբերում, ըստ որի` «քրիստոնյաների հետապնդումը հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի բնաջնջումը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներ են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում