Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Մենք գյուղ տվող չենք. Քաջարանի գյուղապետ

Մարտի 5-ին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին` 2011 թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Նրա բաց նամակը դեռևս մնացել է անպատասխան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը`խոսելով իր հետագա անելիքների ու սպասելիքների շուրջ:

Նա նշեց՝ քանի որ նախագահը համարվում է երկրի ամենաբարձր պաշտոնատար անձը, իր բոլոր հույսերը կապում է նրա հետ և սպասում է պատասխանին: «Ես մեր բոլոր հույսերը կապում եմ երկրի նախագահի հետ, հուսով եմ դեռ, որ արձագանքելու է, բայց եթե նույնիսկ ոչ մի արձագանք չլինի, մենք հող տվող չենք»,- նշեց Ռ. Աթայանը`հավելելով, որ իրենց փորձում են ստիպել թողնել իրենց պապերի հայրենիքը, հողը, ջուրը: Նա ցավով ասաց. «Ո՞վ կթողի իր մայրիկի գերեզմանը քանդեն: Որևէ մեկը երբեք նման բան չի անի, ես նույնպես: Թող փորձ անեն մոտենալ մեր գյուղին և մեր պապերի գերեզմաններին»:

Ըստ Ռ. Աթայանի` ամբողջ գյուղն է պատրաստ պայքարելու իրենց ընտանիքների, անցյալի համար: Նրա խոսքով` պահանջը շարունակում է մնալ նույնը` անվավեր ճանաչել N 627-Ն որոշումը, այլապես գյուղացիները պայքարելու են և չեն հանձնելու ոչ մի կտոր հող:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե հարցը պետք է լուծել երկխոսության ճանապարհով` հօգուտ գյուղացիների, ասաց, որ այս հայտարարությունից հետո ոչ մի փոփոխություն չի եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 627-Ն որոշման համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և հողերի նպատակային նշանակությունը փոփոխվելու է: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Այսինքն` տվյալ հողերը պետք է օգտագործվեն հանքավայրի ընդլայնման նպատակով: Արդեն մի քանի ամիս է որոշմանը իրենց անհամաձայնությունն են հայտնում Քաջարան գյուղի բնակիչները, մասնավորապես գյուղապետը: Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները, բնապահպանները, ԱԺ պատգամավորները մի քանի անգամ եղել են գյուղում և ծանոթացել խնդրին, պայքարել, սակայն հարցը մնում է չլուծված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում