Wednesday, 15 07 2026
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Տղամարդիկ կանանց շատ ավելի են սիրում, քան ցույց են տալիս. հոգեբան

«Ցանկացած փոփոխվող հասարակությունում մարդկանց համար դժվար է լինում ադապտացվել, բայց քանի որ կանանց ադապտացիոն հնարավորություններն ավելի մեծ են, նրանք ավելի հեշտ են կարողանում այդ փոփոխություններին և դժվարություններին դիմակայել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Արմեն Սողոյանը:

Ըստ հոգեբանի՝ հայ կանայք ավելի ադապտացված են, քանի որ հայերի համար պատմականորեն ավելի դժվար է եղել, իսկ հայ տղամարդկանց շրջանում ադապտացումն ավելի դժվար է. «Դրա համար հայ կանայք ավելի ուշադիր պիտի լինեն իրենց ամուսինների հանդեպ, մենք ասում ենք՝ տղամարդիկ են ուժեղ, սակայն հոգեբանական առումով դժվարություններին կանայք ավելի հեշտ են դիմագրավում, սակայն դա չի նշանակում, որ կանայք անխոցելի են»: Հոգեբանը խորհուրդ տվեց, որ կանայք հետևեն իրենց առողջությանը՝ հոգեպես և ֆիզիկապես, քանի որ այսօր բազմաթիվ հիվանդություններ ժամանակին հայտնաբերելու դեպքում 100 տոկոսով բուժվում են:

Նա հերքեց այն տեսակետը, թե հայ տղամարդը ուշադիր չէ հայ կնոջ հանդեպ. «Հայ տղամարդիկ շատ դեպքերոմ հասարակության մեջ որոշակի կերպար են ընդունում, բայց նրանք անուշադիր չեն, կան որոշակի տրադիցիաներ, բայց դա ուշադրության հետ կապ չունի: Կինը կարող է ընտանիքում շատ աշխատել, դա կապված է տվյալ ընտանիքում դերերի բաշխման հետ, սակայն դա չի նշանակում, որ կինը գնահատված չէ»: Նա ասաց, որ ուշադրությունն ու գնահատված լինելը կնոջ համար ամենաառաջնային բաներն են, ինչի բացակայության պայմաններում կանանց շրջանում էմոցիոնալ ոլորտի խանգարումներ են լինում. «Ընդհանրապես, տղամարդիկ կանանց շատ ավելի շատ են սիրում, քան ցույց են տալիս, հատկապես հայ տղամարդիկ, այսինքն՝ հայ կանայք պետք է իմանան, որ իրենք շատ սիրված են, անկախ նրանից՝ դա ցույց տրվում է իրենց, թե՝ ոչ»:

Հոգեբանը շնորհավորեց բոլոր կանանց Մարտի 8-ը, նրանց մաղթեց, որ լինեն առողջ՝ մարմնով և հոգով, երջանիկ, գնահատված, շրջապատված լինեն այն մարդկանցով, ում կարիքն ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում