Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Քաղաքացիները չեն հավատում կադաստրում տեղի ունեցած փոփոխություններին

«Որակական փոփոխություն է տեղի ունեցել կադաստրում։ Մեր քաղաքացիները նույնիսկ չեն հավատում, որ այդ որակի ծառայություն այսօր հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում` լավագույն ստանդարտներին համապատասխան»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ մոտակա ամիսների ընթացքում դրական արձագանքներ կստանան քաղաքացիներից, որովհետև նրանք սկսում են օգտվել այդ ծառայությունից։

Վերաբաշխելով 2012 թ. պետբյուջեն, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կադաստրի պետական կոմիտեին հատկացրել է 219 մլն 491 հազար 900 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով (առցանց) իրականացնելու համար ձեռք բերված սերվերի դիմաց վճարումն իրականացնելու նպատակով։

Ըստ վարչապետի՝ տարեկան շուրջ 400 հազար քաղաքացի է շփվելու կադաստրի հետ. «Մենք վերջապես ունենք ներդրված էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հաշվառում, թափանցիկ վերահսկողություն, և սա կարող ենք համարել մեր հաջողված ծրագրերից մեկը»։

Կառավարությունը նիստում հավանություն է տվել ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը։ Հայաստանը դեռ 2005 թ. միացել է Աղետները դիմակայելու ունակությունների զարգացման Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների ծրագրին և նախանշված գործառույթների իրագործմանն է միտված այս ռազմավարությունը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ մարզպետներին հանձնարարել և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրեր ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները։

«Անհրաժեշտ է ներգրավել մասնավոր հատվածը, և համագործակցելով քաղաքաշինության նախարարության հետ` ներկայացնել այն ծրագրերը, որոնք բիզնեսի համար շահավետ են։ Այդ դեպքում մեր ծրագիրն ավելի մեծ ծավալ կստանա», – հավելել է Տ. Սարգսյանը։

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցների հաշվին» ծախսային ծրագրի իրականացման կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 21 մլն 133 հազար 600 դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում