Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով

Ընտանեկան բռնությունը ինքնին դիտավորություն է

«Մենք արդեն 15 տարի է՝ աշխատում ենք կանանց բռնությունների կանխարգելման ոլորտում: Այդ տարիների ընթացքում մշակել ենք մի շարք ծրագրեր՝ օգնելու համար ընտանեկան բռնության ենթարկված կանանց:

Առաջինը ազգային թեժ գիծն է, որը գործում է շուրջօրյա: Կինը, զանգահարելով թեժ գիծ, կարող է ստանալ թե՛ հոգեբանական, թե՛ իրավաբանական անվճար խորհրդատվություն»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Նա նշեց, որ 2011 թվականի ընթացքում գրանցվել է 2032 զանգ, որից 1678-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ, իսկ դրանցից 1142-ն էլ վերաբերել են հոգեբանական բռնությանը, 612-ը՝ ֆիզիկական, 24-ը՝ սեռական: Ճգնաժամային կենտրոններ և թեժ գիծ գործում են ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, Լոռի:

«Թեև այստեղ թեժ գիծը շուրջօրյա չէ, բայց, այնուամենայնիվ, անում ենք ամեն ինչ բռնության ենթարկված կանանց օգնություն ցուցաբերելու համար: 4 ճգնաժամային կենտրոններում ընդհանուր առմամբ գրանցվել է 1247 զանգ»:

Ըստ կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանի՝ կանայք իրենց են դիմում հոգեբանական տարբեր իրավիճակներում: «Իհարկե, մեծամասնությունը այն դեպքերն են, երբ դանակն արդեն ոսկորին է հասել, հատկապես դիմում են այն կանայք, որոնց համար ընտանիքում գտնվելը արդեն վտանգավոր է»:

Նա նշեց, որ պետք չէ այդ խնդիրը ազգայնացնել, քանի որ նման իրավիճակներ կարող են լինել և զարգացած, և թերզարգացած երկրներում: «Պարզապես այդ երկրների կանանց համեմատ հայ կնոջ համար շատ կարևոր է ընտանեկան ամբողջականությունը: Միայն դա է պատճառը, որ կինը հաճախ հանդուրժում է սարսափելի զրկանքներ»:

Կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանը խոսելով օրենսդրական դաշտի մասին՝ նշեց, որ Հայաստանը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը:

«Այս միջազգային կոնվենցիաները համալիր իրավական ակտեր են, որոնք շատ հարցերի տալիս են պատասխաններ, սակայն միջազգային այս նորմերով Հայաստանում շատ քիչ են առաջնորդվում»:

2007 թվականին Կանանց իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծվել և մշակվել է կանանց իրավունքների վերաբերյալ նախագիծը: Այն ընտանեկան բռնությունների կանխարգելման միակ ակտն է Հայաստանում: Ներկայումս օրենքի նախագիծը պետք է ներկայացվի կառավարությանը, հավանության արժանանալու դեպքում ուղարկվի Ազգային ժողով:

«Այս օրենքն ունի միայն կանխարգելիչ բնույթ, այն չի սահմանում պատժամիջոցներ, քանի որ դիտավորյալ բռնություն գործադրելու համար Քրեական օրենսգիրքը սահմանում է համապատասխան պատիժ:»

Ըստ հոգեբան Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնությունը դիտավորություն է և նախօրոք ծրագրված:

Հասարակայնության հետ բաժնի պատասխանատու Դիանա Սարգսյանը հավելեց, որ կենտրոնում զանգերի քանակը ավելացել է, իսկ «պատճառը ոչ թե ընտանեկան բռնությունների թվի աճն է, այլ պարզապես բարձրացել է կանանց իրազեկվածության մակարդակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում