Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հեռուստաընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի սակագները

Հանրային ու մասնավոր հեռուստաընկերություններն արդեն սահմանել են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը. քաղաքական գովազդի 1 րոպեն այս հեռուստաընկերությունում արժե 120 հազար դրամ: Նկատենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում «Շանթ»-ի քաղաքական գովազդի 1 րոպեն արժեր 108 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Արմենիա» հեռուստաընկերությունն է: Քաղաքական գովազդի 1 րոպեն այս հեռուստաընկերությունում արժե 110 հազար դրամ: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն կազմում էր 130 հազար դրամ:

Երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է: Այստեղ քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 80 հազար դրամ: Նշենք, որ 2007-ի համեմատությամբ Հանրային հեռուստաընկերության սակագները մնացել են անփոփոխ:

2007-ի համեմատ կտրուկ նվազել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական գովազդի սակագինը: 100 հազար դրամի փոխարեն այս տարվա նախընտրական շրջանում 1 րոպե քաղաքական գովազդը կարժենա 36 հազար դրամ:

«Երկիր Մեդիայից» բացի նվազել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական գովազդի սակագինը: Եթե 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն արժեր 108 հազար դրամ, ապա այս քարոզարշավի ընթացքում 1 րոպեն կարժենա մոտ 32 հազար դրամ:

Դե իսկ ամենացածր սակագինը սահմանել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը. 1 րոպե քաղաքական գովազդն այստեղ 18 հազար դրամ արժե:

Նշենք, որ համաձայն նոր Ընտրական օրենսգրքի՝ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը այն չի կարող փոփոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում