Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Քրեական գործով մեղադրյալը պահանջում է ձերբակալել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո)

Թիվ 44113309 քրեական գործով մեղադրյալ Արթուր Գառնիկի Զադոյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն էլ ստորև ներկայացնում ենք.

«Մեծարգո նախագահ, սույն դիմումով խնդրում եմ Ձեզ, որպեսզի հերթական անգամ այս դիմումը չանտեսվի և, ի վերջո, ստանա իր դրական լուծումը:

2010թ. ապրիլի 08-ին ինձ մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, ես դիտավորությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանի առողջությանը պատճառել եմ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ. Հարությունյանի կողմից դեռևս 2010թ. մայիսի 12-ից գրություն է հասցեագրվել ինձ` հետևյալ բովանդակությամբ «… ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով Ձեզ մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ձեր և մյուսների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական կարող է տրվել անհրաժեշտ առերեսումներ ու այլ դատավարական գործողություններ կատարելուց հետո միայն, որը հնարավոր չէ` Ձեր ծանր հիվանդության պատճառով»:

Մեծարգո նախագահ, նշեմ, որ ես որևէ ծանր հիվանդությամբ չեմ տառապում, այլ դեպքի օրը ստացած հրազենային վնասվածքների հետևանքով, ըստ դատաբժշկական եզրակացության, իմ առողջությանը, պարզապես, պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այս դեպքի և տիրող անօրինական իրավիճակի վերաբերյալ ես արդեն իմ դիմումով իրազեկել եմ ինչպես Ձեզ, այնպես էլ համապատասխան մարմիններին` ԱԺ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ առաջխաղացում տեղի չի ունեցել, մասնավորապես, մինչ օրս քրեական գործի անհիմն կասեցումը չի վերսկսվել և ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանին մեղադրանք չի առաջադրվել, այն պարզ պատճառով, որ վերջինս օգտվում է ԱԺ պատգամավորին վերապահված «անձեռնմխելիության» իրավունքից:

Համոզված եմ, որ վերը նշված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներն արդեն իսկ բավարար և հիմնավոր են ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանին` սպանության փորձ կատարելու հանցագործության հատկանիշներով, մեղադրանք առաջադրելու համար:

Մինչդեռ, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ինձ է մեղադրանք առաջադրվել այն արարքի համար, որ ես ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատ մարզի Շահումյանի գյուղի բնակիչ Կարո Կարապետյանի համար անձնական օգտագործման ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով 2009թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ի սահմաններում, վարորդ Օնիկ Հովհաննիսյանի հետ Երասխ-Երևան մայրուղով մեկնել ենք Էջմիածին քաղաք: Զրույցի ընթացքում Կարո Կարապետյանից տեղեկացել եմ, որ Կարո Կարապետյանը մեքենա գնելու համար գումար չի վերցրել և ցանկանում է առանց գումար վճարելու ստանալու այն, ուստի հրաժարվել եմ շարունակել ճանապարհը և պահանջել կանգնեցնել ավտոմեքենան:

Վարորդի կողքին նստած Կարո Կարապետյանը վրդովված հայհոյանքներ է տվել իմ հասցեին և բռունցքով հարվածել գլխիս: Դրանից հետո մեքենայի մեջ գտնվող մետաղյա գործիքով երկու անգամ հարվածել եմ Կարո Կարապետյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենան կանգ է առել:

Օգտվելով դրանից` ես դիմել եմ փախուստի: Ընթացքում Կարո Կարապետյանը
«Բրաունինգ» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակից հինգ անգամ կրակել է իմ ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է իմ աջ բազկին, իսկ մյուսը` աջ ազդրին:

Նախաքննության մարմնին ուղղված բազմաթիվ բողոքներով խնդրել եմ, որպեսզի պատասխանատվության ենթարկվի ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանը և ինձ տրվի տուժողի կարգավիճակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը և անգամ դատարաններն անտեսելով օրենքների իմպերատիվ պահանջները շարունակում են հովանավորել ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանին` կասեցումից հետո վերսկսման որևէ նախադրյալ չձեռնարկելով: Որպես լոզունգ որդեգրել են ընդհամենը հետևյալ պատճառաբանությունը. «քրեական գործի վերջնական ընթացքը լուծելու, գործի համար նշանակություն ունեցող տվյալները` կիսագուլպայի մեջ դրված ատրճանակով շուրջ 5-10 մետր վազելու հնարավորությունը ստուգելու և ճշտելու նպատակով անհրաժեշտ է Ձեր մասնակցությամբ կատարել քննչական փորձարարություն, ինչին խանգարում է Ձեր բազմաթիվ անգամ վիրահատվելը, ոտքի վիրակապված լինելու հանգամանքը, որպեսզի հանգամանքն էլ բացառում է Ձեր մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունը կատարելուն»:

Հարգարժան դատախազ Հ. Հարությունյանը նշելով այս անհիմն պատճառաբանությունը, իսկ դատարանն էլ հաստատելով այն, խախտում են օրենքը, համաձայն որի` արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:

Առավել ևս, որ օրենսդիրը չի նախատեսում, որ քննչական փորձարարությանը պարտադիր պետք է մասնակից լինի մեղադրյալը: Հնարավոր բոլոր ապացույցներն արդեն իսկ բավարար են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար, ուստի խնդրում եմ

1. Կանխել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում տիրող անօրինականությունները` կոչ անելով պահպանել օրենքի պահանջը` տառացիորեն

2. ԱԺ նախագահին հասու դարձնել իր պատգամավորի կողմից կարատված հանրորեն վտանգավոր արաք կատարելու մասին

3. Միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազը համապատասխան միջնորդություն ներկայացնի ԱԺ` պատգամավոր Կարո Կարապետյանին ձերբակալելու թույլտվություն ստանալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում