Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդն ամռանը կարող է դադարեցնել իր ելույթները միջազգային ասպարեզում:
«Եվրոպայի 2012 թվականի առաջնությունից հետո ես ցանկանում եմ ավարտել ելույթներս Անգլիայի հավաքականում, սակայն առայժմ չեմ քննարկում իմ միջազգային կարիերայի հնարավոր ավարտը:
Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Լիվերպուլ»-ի կազմում իմ խաղի վրա: Շատ ֆուտբոլիստների գիտեմ, ովքեր լքել են ազգային հավաքականն իրենց ակումբային կարիերան երկարաձգելու նպատակով, և դա նրանց հաջողվել է»,- Ջերրարդին մեջբերում է Sky Sports-ը:





































