Հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ուկրաինական Бульвар Гордона թերթին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը ռուսաստանյան եթերում ավելի ազատական է դարձել նախագահ Դմիտրի Մեդվեդևի դիրքորոշման շնորհիվ:
Մեկնաբանելով այդ փոփոխությունները՝ Պոզներն ասել է, որ «հեռուստաեթերում հնարավոր է ասել բաներ և հրավիրել մարդկանց, որոնց մասին մեկուկես տարի առաջ մտածել անգամ չէր կարելի»: Պոզներն ավելացրել է, որ Времена հաղորդումը փակվել է միայն այն պատճառով, որ «ավելի դժվար էր դառնում նախ՝ շոշափել որոշ թեմաներ, ապա և խոսել դրանց մասին»:
Այն հարցին, թե արդյոք գործող նախագահն ավելի՞ ազատական է, քան Վլադիմիր Պուտինն էր, Պոզները պատասխանել է. «Պուտինից ավելի ազատական լինելը շատ հեշտ է, դրա համար առանձնահատուկ որակներ պետք չեն»:
Պոզները հույս է հայտնել, որ Մեդվեդևը երկրորդ անգամ կվերընտրվի, իսկ ռուսաստանյան հեռուստատեսությունն էլ կազատականացվի: