Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Ավստրալիայում արդեն մի քանի շաբաթ տևող ջրհեղեղների պատճառով զոհվել է 8 մարդ: Քվինսլենդ նահանգի իշխանություններն էլ հայտնում են, որ անհետ կորածների ցուցակում 72 մարդ է: Այս նահանգն ամենաշատն է տուժել ջրհեղեղներից:
Իշխանությունները դեռ չեն խոսել ջրհեղեղների հետևանքով բնակչության կրած վնասների մասին:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ նոր տարվա առաջին օրերից սկսած՝ ջրհեղեղների հետևանքով տուժել էր Ավտրալիայի մի զգալի մասը. ջրհեղեղների տարածքը զբաղեցրել է Գերմանիայի և Ֆրանսիայի տարածքներին համարժեք տարածք: