Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչները` ԱԺ-ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների` Լեհաստանի ուսանողական ազգային միությունների զարգացման հանձնաժողովի ներկայացուցիչ Մարեկ Բարանսկու, Ռումինիայի ուսանողական ազգային միության նախագահ Դանիելա Ալեքսեի և Ֆինլանդիայի ուսանողական ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Սալենեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հյուրերը Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց խնդիրները, Եվրոպական ուսանողական միության չափորոշիչներին Հայաստանի կրթական համակարգի համապատասխանության աստիճանը:

Եվրոպական ուսանողական միությանը անդամակցում է 35 երկիր, ունի 45 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր միության կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կառույցին անդամակցում են նաև Վրաստանը և Ադրբեջանը:
Հյուրերն իրազեկել են, որ դեռ 2008 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան անդամակցության խնդրանքով դիմել է Եվրոպական ուսանողական միությանը, ինչը, սակայն, մերժվել է, քանի որ, ըստ իրականացված ուսումնասիրությունների` առկա են եղել որոշակի խնդիրներ:

Արտակ Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը զբաղվում է նաև երիտասարդությանը և կրթությանը վերաբերող հարցերով:
Ա. Դավթյանը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ` բարձրագույն կրթության բնագավառում կատարված փոփոխությունների առանցքում Բոլոնյան գործընթացն է, որը ենթադրում է ուսանողների և դասախոսների ազատ տեղաշարժ: Բացի այդ`գործնականում ներդրվել է կրեդիտային համակարգը, իսկ բուհերի կառավարման խորհուրդների 25 տոկոսը ուսանողներ են, ովքեր մասնակցում են կարևոր հարցերի քննարկմանը:

Ա. Դավթյանը հյուրերին տեղեկացրել է, որ հանձնաժողովին կից գործում է Երիտասարդական խորհրդարան:
Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային` անդամակցելու Եվրոպական ուսանողական միությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում