Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Սպանված որդու դիակը բերեցին բանակից ու ծնողին թողեցին պարտքերի մեջ (տեսանյութ)

2011թ. օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում սպանված Վարդան Սևյանի` առանց այն էլ դժբախտ ընտանիքը դեռ մինչ օրս խարխափում է հուսահատության մեջ: Ճամբարակի արդեն նախկին բնակիչ` հանգուցյալ Վարդանի հայրը փախստական է, մայրը` որբանոցում մեծացած, և նրանց մշտապես հարևաններն են օգնել: Դա էլ բավական չէր, զինված ուժերից Վարդանի խոշտանգված մարմինը բերեցին` դրեցին ծնողների առաջ ու թաղման ծախսերն էլ վրաները թողնելով` անմիջապես հեռացան:

Չափազանց վատ պայմաններում ապրող այս ընտանիքի համար նախաձեռնող խմբերից մեկը նույնիսկ հանգանակություն էր կազմակերպել` առաջարկում էր գումարով, հագուստով և կենցաղային տեխնիկայով օգնել ընտանիքին: Բայց պաշտպանության նախարարության սոցիալական ծառայությունը մինչ օրս այս ընտանիքի ոչ թոշակի, և ոչ էլ սոցիալական աջակցության որևէ նախաձեռնություն է իրականացնում: Այդ մասին երեկ «Առաջին լրատվական»-ին իր դժգոհությունը հայտնեց Վարդանի մայրը` Սուսաննա Սևյանը, որը ողբում է իր անդրանիկ զավակի մահն ու հիշում, թե ինչ դժվարություններով էր մեծացրել որդուն.

«Շան օրի մեծացրել եմ էրեխուս, ես հնար չեմ ունեցել, էս էրեխեքին ես չեմ պահել, էս ժողովուրդն ա պահել, որ գաք իմ տուն, կտեսնեք ինչ վիճակում եմ ապրում, բա դուք չտեսա՞ք էն մրոտ պատերը, էն սոված, պակաս-պռատ էրեխեքիս, լավ, պատերը չտեսա՞ք, բա դուք չտեսա՞ք էն էրեխու կյանքը…»: Վարդանի մոր խոսքով, տղայի թաղումն էլ, մյուս բոլոր արարողությունները բարի, սրտացավ մարդկանց օգնությամբ է կարողացել մի կերպ անել: Պատմում էր, որ մի արարողությունից մի փոքր ավելացած ուտելիքը այնքան են պահել, որ մյուս արարողությանն էլ դնեն սեղանին ու ամոթով չմնան: Ոչ մշտական աշխատանք ունեն, ոչ միջոց, ու ընտանիքը մնացել է բախտի քմահաճույքին:

Սուսաննա Սևյանը մինչ օրս այնքան վատ վիճակում է, որ նույնիսկ Ճամբարակից Երևան հասնելու ու համապատասխան փաստաթղթերը ՊՆ-ում ձևակերպելու հնարավորություն չունի, ուր մնաց թե որդու դաժան սպանության մանրամասները բացահայտի: Ահա թե ինչու են նման ընտանիքների զավակների հետ նման գազանաբարո գործողություններ կատարվում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ.) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Նա չորս ամսից պետք է զորացրվեր: Վարդանը վերջին անգամ մոր` Սուսաննայի հետ խոսել է օգոստոսի 18-ին` «պոլիգոնից» զորամաս տեղափոխվելու օրը, մեկը` 5:30-ին, մյուսը` 20:00-ին: Կաշկանդված խոսել ու անջատել էր: Նրան գտել էին վրանում` «ինքնասպանված», ձեռքում` անհայտ աղջկա նկար, թե` իբր մահվան պատճառը աղջիկն է եղել: Հարազատները պաշտոնական վարկածին մինչ օրս չեն հավատում: Մոր խոսքով, դիակը տուն էին բերել. «Թևերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձևի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»:

Տեսագրությունը կատարվել է 2011թ. սեպտեմբերի 2-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում