Saturday, 04 05 2024
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»

Իտալացի մասնագետը պնդում է, որ գիտի, թե որտեղ է Լեոնարդոն նկարել Մոնա Լիզային

Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ Մոնա Լիզա կտավի հետևում պատկերված է ոչ թե աբստրակտ պատկեր, այլ կոնկրետ բնապատկեր` հյուսիսիտալական Բոբբիո քաղաքի մերձակայքը,- պնդում է հետազոտող Կարլա Գլորին, որի փաստարկները երկուշաբթի օրը հրապարակել է The Daily Telegraph թերթը:
Այսպիսի ենթադրություններ Գլորին արել է այն բանից հետո, երբ լրագրող, գրող, Կարավաջիոյի գերեզմանն առաջինը հայտնաբերող և մշակութային ժառանգության պահպանության իտալական ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչետին նրան հայտնել է, որ Լեոնարդոյի կտավի վրա հայտնաբերել է առեղծվածային թվեր և տառեր: Մասնավորապես, կամրջի կամարի տակ, Ջոկոնդայի ձախ թևի հետևում (այսինքն` նկարը նայողի համար աջ կողմում) հայտնաբերվել է 72 թիվը: Ինպես հայտնում է РИА Новости գործակալությունը, ինքը՝ Վինչետին, կարծում է, որ դա Լեոնարդոյի ինչ-որ միստիկական տեսության հղում է:
Գլորիի կարծիքով, այն մատնանշում է 1472 թվականը, երբ Բոբբիոյի կողքով անցնող Տրեբիյա գետը դուրս է եկել ափերից և ավերել կամուրջը՝ ստիպելով այդ շրջաններում իշխող Վիսկոնտի ընտանիքին կառուցել նորը: Մնացածը նա համարում է ուղղակի բնապատկեր, որը բացվում էր տեղի բերդի պատուհաններից:
Ավելի վաղ Բոբբիոն հայտնի է դարձել որպես մի վայր, որտեղ տեղակայված է Սան Կոլոմբանո տաճարը, որը նախատիպ է հանդիսացել Ումբերտո Էկոյի «Վարդի անուն»-ի համար:
Իր փաստարկներում Կարլա Գլորին ավելի է հեռուն գնում. եթե գործողությունների վայրը ոչ թե Իտալիայի կենտրոնն է, ինչպես գիտնականներն էին վստահեցնում մինչև այդ՝ ելնելով նրանից, որ Լեոնարդոն կտավի վրա աշխատանքներն սկսել է 1503-1504 թթ. Ֆլորենցիայում, այլ` հյուսիսը, նշանակում է, որ նրա մոդելը ոչ թե Լիզա դել Ջոկոնդան է, այլ Միլանի դքսի դուստր Բիանկա Ջովաննա Սֆորցան:
Նրա հայրը՝ Լոդովիկո Սֆորցան, Լեոնարդոյի գլխավոր պատվիրատուներից էր և հայտնի մեկենաս:
Գլորին կարծում է, որ նկարիչ գյուտարարը բնակվել է ոչ միայն իր տանը Միլանում, այլև Բոբբիոյում, մի քաղաք, որը այն ժամանակներում հայտնի էր իր գրադարանով, որը նույնպես պատկանում էր միլանցի կառավարիչներին:
Ճիշտ է, թերահավատորեն տրամադրված մասնագետները պնդում են, որ Վինչենտիի կողմից Մոնա Լիզայի բիբերում հայտնաբերված և՛ թվերը, և՛ տառերը ընդամենը ճաքեր են, որոնք առաջացել են դարերի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում